1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՊԱՐՏԱՎՈՐԵՑՐԵԼ Է ԻՐԵՆՑ ՀԱՇՎԻՆ ՋՐԱՉԱՓԵՐ ՏԵՂԱԴՐԵԼ ԲՆԿԱՐԱՆՆԵՐՈՒՄ

10 հունվարի 2002 - 23:01 AMT  13:58 GMT
Այսօր կայացած Հայաստանի կառավարության նիստում հաստատվել է մի դրույթ, որը կանոնակարգում է հանրապետության բնակելի տների ջրամատակարարումը: Փաստաթուղթը ենթադրում է բնակարաններում ջրաչափերի պարտադիր տեղադրում, որոնց ցուցմունքներից կախված կլինի խմելու ջրի օգտագործման վարձը:

ԵՐԵՎԱՆ ԿԺԱՄԱՆԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ՂԵԿԱՎԱՐԸ

10 հունվարի 2002 - 23:00 AMT  13:58 GMT
Նախատեսվում է Հայաստանում տեղակայված ռուսաստանյան սահմանապահ զորքերի օպերատիվ խմբի ֆինանսավորմանը վերաբերող փաստաթղթերի ստորագրում:

ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՆ ՁԵՌՆԱՐԿՈՒՄ ՎՐԱՑ-ՀԱՅԿԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

10 հունվարի 2002 - 23:00 AMT  13:58 GMT
վրաց-հայկական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ, Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Վախտանգ Կոլբայան հանձնարարել է մաքսային եւ սահմանապահ ծառայությունների ղեկավարներին եւ ճանապարհային ոստիկանությանը միջոցներ ձեռնարկել Վրաստանի սահմանը Հայաստանի քաղաքացիների կողմից հատելու ընթացքում առաջացող անօրիկանությունները վերացնելու ուղղությամբ:

ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՄ

10 հունվարի 2002 - 22:59 AMT  13:58 GMT
Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսը լիովին պաշտպանել է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի գծով զեկուցող Ժորժ Քլերֆայթի քաղբանտարկյալներին անվերապահորեն ազատագրելու մասին պահանջը:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ Է ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՄՆ-Ի ՀԵՏ

10 հունվարի 2002 - 22:59 AMT  13:58 GMT
Հայաստանի եւ ԱՄՆ-ի 2002 թվականի ռազմական համագործակցության ծրագիրը էապես տարբերվում է նախորդ տարիներից:

ԼՂՀ-ՅՈՒՄ ԵՐԿԱՐԱՑՎԵԼ Է ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

10 հունվարի 2002 - 22:48 AMT  13:58 GMT
Ռազմական դրությունը ԼՂՀ-յում կգործի մինչեւ 2003 թվականի հունվարի 1-ը:

ԱՅՍ ՏԱՐԻ ԵՐԵՎԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆԸ ԿԱՎԵԼԱՑՆԻ ԽԱՂՈՂԻ ՄԹԵՐՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՆԵՐԸ

10 հունվարի 2002 - 22:47 AMT  13:58 GMT
Երեւանի կոնյակի գործարանը հայտարարել է 2002 թվականի բերքի 15 հազար տոննայից ոչ պակաս խաղող մթերելու մտադրության մասին:

ԵՐԵՎԱՆԻ«ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ՓՈՐՁ ԿԱՏԱՐԵԼԻՍ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ԱՖՂԱՆՍՏԱՆԻ ԵՐԿՈՒ ՔԱՂԱՔԱՑԻ

10 հունվարի 2002 - 22:46 AMT  13:58 GMT
Սահմանապահները հայտնաբերել են խախատողներին Ստամբուլ-Երեւան չվերթի փաստաթղթերը ձեւակերպելիս:

Իսրայելը զինու՞մ է Ադրբեջանին

15 դեկտեմբերի 2001 - 04:00 AMT  13:58 GMT
Ինչպես արդեն հայտնել ենք, վերջին շրջանում արաբական մի շարք թերթերում հրապարակվել են հոդվածներ, որոնցում ներկայացված էին Իսրայելի կողմից Ադրբեջանին ռազմական տեխնիկայի գաղտնի մատակարարումը հաստատող փաստեր: Վերջին նման հրապարակումը տպվել է Բեյրութում լույս տեսնող «Մուարի» շաբաթաթերթում («Թուրքիայի եւ Իսրայելի ռազմավարական միությունը ընդլայնվում է Ադրբեջանի հաշվին»): Սրան նախորդել էր թուրքական մամուլում տարածված այն հայտարարությունը, որ Իսրայելի վարչապետ Արիել Շարոնի Անկարա կատարած այցի ժամանակ քննարկվել է Ադրբեջանին համատեղ ռազմական աջակցություն տրամադրելու հարցը: Այս մասին մասնավորապես գրել էին «Հուրիեթը» եւ «Ռադիկալը»: Թել-Ավիվը եւ Բաքուն շտապեցին հերքել հասարակությանը արդեն հայտնի դարձած սենսացիոն հայտարարությունը: Սակայն հետագա իրադարձությունները միայն հաստատեցին, որ «առանց կրակի ծուխ չի լինում»:
1
---