ԲԱՔՎԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԳՏՆՈՒՄ Է, ՈՐ ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԸ ԳԻՏԱԿՑՈՐԵՆ ՁԳՏՈՒՄ Է ՀԱՍՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՎՏԱՐՈՒՄԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻՑ

18 հունվարի 2002 - 23:04 AMT  22:50 GMT
Վարկածի համաձայն, Բաքվի իշխանավորները շահագրգռված են այն բանում, որ Ադրբեջանը դուրս գա Եվրոպայի Խորհրդից, քանի որ դա թույլ կտա արեւմտյան դիտորդների հսկողությունից դուրս բերել առաջիկա նախագահական ընտրությունները:

ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՆԵՐԵԼ ԹՈՒՐՔԵՐԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՊԱՐՏՔԸ

18 հունվարի 2002 - 23:03 AMT  22:50 GMT
ԱՄՆ վարչակազմը հայտարարել է, որ պատրաստ է քննարկել թուրքական ապրանքների արտահանման սակագների իջեցման հնարավորությունը եւ ներել երկրի ռազմական պարտքը:

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԲԱՂԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԸՆԴՈՒՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԲՈԼՈՐ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻՆ

18 հունվարի 2002 - 23:02 AMT  22:50 GMT
ԼՂՀ արտաքին գործերի նախարար Նաիրա Մելքումյանը այսօր հայտարարել է, որ պաշտոնական Ստեփանակերտը հրավիրում է բոլոր ադրբեջանցի փախստականներին, որոնք լքել են իրենց տները Լեռնային Ղարաբաղում, վերադառնալ եւ ապրել հանրապետությունում:

Իսրայելը զինու՞մ է Ադրբեջանին

15 դեկտեմբերի 2001 - 04:00 AMT  22:50 GMT
Ինչպես արդեն հայտնել ենք, վերջին շրջանում արաբական մի շարք թերթերում հրապարակվել են հոդվածներ, որոնցում ներկայացված էին Իսրայելի կողմից Ադրբեջանին ռազմական տեխնիկայի գաղտնի մատակարարումը հաստատող փաստեր: Վերջին նման հրապարակումը տպվել է Բեյրութում լույս տեսնող «Մուարի» շաբաթաթերթում («Թուրքիայի եւ Իսրայելի ռազմավարական միությունը ընդլայնվում է Ադրբեջանի հաշվին»): Սրան նախորդել էր թուրքական մամուլում տարածված այն հայտարարությունը, որ Իսրայելի վարչապետ Արիել Շարոնի Անկարա կատարած այցի ժամանակ քննարկվել է Ադրբեջանին համատեղ ռազմական աջակցություն տրամադրելու հարցը: Այս մասին մասնավորապես գրել էին «Հուրիեթը» եւ «Ռադիկալը»: Թել-Ավիվը եւ Բաքուն շտապեցին հերքել հասարակությանը արդեն հայտնի դարձած սենսացիոն հայտարարությունը: Սակայն հետագա իրադարձությունները միայն հաստատեցին, որ «առանց կրակի ծուխ չի լինում»:
---