1

ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԿԱԲԻՆԵՏՈՒՄ ՆԱԽԱԳԱՀՈՂԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ

13 ապրիլի 2002 - 22:21 AMT  09:10 GMT
Եվրախորհրդի նախարարների կաբինետում նախագահող, Լիտվայի արտաքին գործերի նախարար Անտանաս Վալիոնիսը եւ Հայաստանի մի շարք ընդդիմադիր զանգվածային լրատվության միջոցների ղեկավարներ քննարկել են այսօր եթերից զրկված «Ա1+» հեռուստաընկերության շուրջ ստեղծված իրավիճակը:

ԱՊՐԻԼԻ ՎԵՐՋԻՆ ՏՐԱԲԶՈՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ԹՈՒՐՔԻԱՅԻ, ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

13 ապրիլի 2002 - 22:21 AMT  09:10 GMT
հանդիպմանը կստորագրվի եռակողմ համաձայնագիր` ահաբեկչության, կազմակերպված հանցագործությունների, թմրաբիզնեսի եւ զենքի անօրինական վաճառքի դեմ պայքարի վերաբերյալ:

ՄԱՅԻՍԻ 13-ԻՆ ՊՐԱԳԱՅՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՎ ԱՁՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

13 ապրիլի 2002 - 22:20 AMT  09:10 GMT
Անձնական ներկայացուցիչների բանակցությունների նախօրեին, որը կկայանա մայիսի ութին, Չեխիայի մայրաքաղաքում կկայանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը:

«ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ ԿԱՅՑԵԼԵՆ ԿՐԱՍՆՈԴԱՐԻ ՄԱՐԶ, ՈՐՊԵՍԶԻ ՏԵՂԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵՆ ԿՈՒԲԱՆՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՀԱՅԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԻՐԱՎԻՃԱԿԸ

13 ապրիլի 2002 - 22:19 AMT  09:10 GMT
Միության առաջնորդները հուսով են, որ այցը կօգնի վերացնել լարված իրավիճակը մարզում եւ կասեցնել տարբեր առիթներով պատրաստվող այնտեղ բնակվող հայերի զանգվածային արտաքսումը:

ԲԱՔՎՈՒՄ ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑ Է ԱՆՑԿԱՑՎԵԼ ՀԱՅ ԷԿՈԼՈԳՆԵՐԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆՄԱՆ ԴԵՄ

13 ապրիլի 2002 - 22:19 AMT  09:10 GMT
Շարժման մասնակիցները բողոքել են հայկական պատվիրակության հաջորդ շաբաթ նախատեսված Բաքու ժամանման դեմ:

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱՀԱԲԵԿՈՒԹՅՈՒՆԸ ՔՈՂԱՐԿՎՈՒՄ Է ՉԱԴՐԱՅՈՎ

26 մարտի 2002 - 04:00 AMT  09:10 GMT
Բաքվում սկսվել է «Հիզբութ-Թահրիր» միջազգային ահաբեկչական կազմակերպության ադրբեջանական թեւի անդամների գործով դատավարությունը: Հիշեցնենք, որ Ադրբեջանի վեց քաղաքացիներ մեղադրվում են իշխանությունը բռնի ոժով զավթելու փորձի եւ հրազենի կիրառմամբ ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու մեջ: Ինչպես հաղորդում է Բաքվի «Թուրան» լրատվական գործակալությունը նրանց մասնավորապես մեղադրում են Բաքվում ԱՄՆ դեսպանատան եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների դեմ ահաբեկչական գործողություններ կազմակերպելու մեջ: Հետաքննության արդյունքների համաձայն խմբավորման անդամները, որի կենտրոնը գտնվում է Պաղեստինում, կրոնական քարոզչության քողի տակ նպատակադրվել էին հասնել Ադրբեջանի ներկա պետական կարգի փոփոխմանը եւ ստեղծել իսլամական պետություն:
1
---