ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՏԵՆՉՈՒՄ Է ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ԻՐ ԱՇԽԱՏԱՍԵՆՅԱԿ

26 հունիսի 2002 - 05:00 AMT  19:04 GMT
Երեկ Հայաստանի նախկին նախագահի մամլո քարտուղարը արել է սենսացիոն հայտարարություն: Նրա խոսքերով, Լեւոն Տեր-Պետրոսյանն, ամենայն հավանականությամբ, իր թեկնածությունը կառաջադրի 2003 թվ.-ի նախագահական ընտրություններում: Մամլո քարտուղարը նաեւ նշել է, որ ոչինչ նոր նա չի ասել, քանի որ մեծ քաղաքականություն վերադառնալու իր պատրաստակամության մասին Լեւոն Տեր-Պետրոսյանը դեռեւս հայտարարել էր մարտի վերջին «21-րդ դար» կուսակցության համագումարին: Հատկանշական է, որ երկուսուկես ամիս առաջ Զուրաբյանը, մեկնաբանելով Տեր-Պետրոսյանի արտահայտած անհստակ մտքերը, նշել էր, որ «էքս-նախագահի` քաղաքականություն վերադառնալու մասին լուրերը մամուլի եւ հակառակորդների հորինվածքներն են»: Այդ ժամանակ նա նաեւ հայտարարեց, որ Տեր-Պետրոսյանը տարված է գիտությամբ եւ մտադրություններ չունի երրորդ անգամ զբաղեցնել նախագահական պաշտոնը:
---