12

ԵՐԵՎԱՆ Է ԺԱՄԱՆՈՒՄ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

4 հուլիսի 2002 - 22:55 AMT  04:04 GMT
Նա կհանդիպի Հայաստանի ղեկավարության, հայ խորհրդարանականների հետ, ելույթ կունենա Երեւանի Պետհամալսարանի ուսանողների առջեւ:

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ ՆԱԵՎ ԱՊԱԳԱՅՈՒՄ

4 հուլիսի 2002 - 22:52 AMT  04:04 GMT
Այդ մասին հայտարարել է ՄԱՀ-ի առաքելության նորանշանակ ղեկավար Էնրիկե Ջիլբարթը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման ընթացքում` ընդգծելով, որ «ՄԱՀ-ը իր խորհուրդներով կօգնի Հայաստանին հաղթահարել անցումային փուլի դժվարությունները»:

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԱԿՆԿԱԼՈՒՄ Է ՎՈՒԱՄ-Ի ԱՆԴԱՄ-ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

4 հուլիսի 2002 - 22:48 AMT  04:04 GMT
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Վիլայաթ Գուլիեւը ընդգծել է, որ «անջատողական կառույցների հետ պայքարում» համագործակցության այլ ուղիների բացակայության պատճառով, «մենք աջակցում ենք միմյանց քաղաքական առումով, պաշտպանում ենք միմյանց տարածքային ամբողջականությունը»:

ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԱՆՁԵՐԸ - ԱՐԱՐԱՏԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

4 հուլիսի 2002 - 22:40 AMT  04:04 GMT
Բուդապեշտի ցուցահանդեսում ներկայացված են` 174 ցուցանմուշներ, որոնք պատմում են Հայկական բարձրավանդակում քաղաքակրթության ծագման մասին, ինչպես նաեւ հունգարացիների եւ հայերի հարաբերությունների պատմական ժամանակագրությունը:

«ԱՐԱՐԱՏ» ԿԻՆՈՆԿԱՐԸ ԿԲԱՑԻ ՏՈՐՈՆՏՈՅԻ 27-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸ

4 հուլիսի 2002 - 20:07 AMT  04:04 GMT
«Արարատ» կինոնկարի ստեղծումը, որը պատմում է Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի Հայոց ցեղասպանության մասին, բացասական ռեակցիա էր առաջացրել թուրքական իշխանությունների մոտ, որոնք մի շարք միջոցներ էին ձեռնարկել թույլ չտալու համար, որ ֆիլմը դուրս գա մեծ էկրան:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ԺԱՄԱՆԿԱՎՈՐԱՊԵՍ ԱԶԱՏՎՈՒՄ ԵՆ ԲՈՒԼՂԱՐԻԱ ՄՈՒՏՔԻ ՏՈՒՐՔԵՐԻՑ

4 հուլիսի 2002 - 20:01 AMT  04:04 GMT
Մինչեւ 16 տարեկան եւ 60-ն անց մարդիկ ընդհանրապես ազատված են տուրքերի գանձումից:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԿԱՏՎԵԼ Է ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԱՃ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ԹՎՈՒՄ

4 հուլիսի 2002 - 19:41 AMT  04:04 GMT
ԱՊՀ Վիճակագրական կոմիտեի զեկույցի համաձայն, արտադրության աճը ընթացիկ տարվա հունվար-մայիս ամիսներին կազմել է 11,2 տոկոս 2001 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ:

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԲՈԴՐՈՒՄ ՔԱՂԱՔՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՇՏԵՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

4 հուլիսի 2002 - 19:33 AMT  04:04 GMT
Ինչպես հաղորդել է այդ հանձնաժողովի անդամ Դավիթ Հովհաննիսյանը, ինքը հանդես կգա ի օգուտ հանձնաժողովի գործունեության վերսկսման, որը, ինչպես հայտնի է, դադարեցրել էր իր գործունեությունը անցյալ տարվա դեկտեմբերին, այն բանից հետո, երբ թուրքական կողմը միակողմանի կարգով դիմել էր միջազգային ատյաններին` պահանջելով չքննարկել Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի Հայոց ցեղասպանության հարցը:

ԵԽԽՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԳԾՈՎ ԶԵԿՈՒՑՈՂԸ ՄՏԱԴԻՐ Է ՄՈՏ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՍ ԱՅՑԵԼԵԼ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԳՈՏԻ

4 հուլիսի 2002 - 19:05 AMT  04:04 GMT
Բրիտանական դիվանագետը ձեռնպահ է մնացել տարածաշրջանում ստեղծված իրավիճակի որեւէ գնահատականից մինչեւ Բաքու, Երեւան եւ Ստեփանակերտ այցելելը:

ՀԱՅԿԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԻՆ ՇՆՈՐՀՎԵԼ Է ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄՐՑԱՆԱԿ

4 հուլիսի 2002 - 18:57 AMT  04:04 GMT
Հուլիսի 8-ին Վաշինգտոնում կկայանա Ամերիկյան գյուղատնտեսական մրցանակի շնորհումը Մարքեթինգի աջակցման հայկական նախագծին (USDA MAP):
12
---