ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԸ ԸՆԴԳԾԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԲ-Ի ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

10 հուլիսի 2002 - 18:34 AMT  06:22 GMT
ՀԲ-ի գործադիր տնօրեն Պիտեր Ստեկը եւ Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը քննարկել են Հայաստանում աղքատության նվազեցման ռազմավարական ծրագիրը, էներգետիկայի ոլորտի բարեփոխումների ընթացքը եւ ՀԲ-ի աջակցությունը երկրի տնտեսության առանձին ճյուղերին:

ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈՐՁԸ ԱՆՎԱՆԵԼ Է ՉԱՓԱԶԱՆՑ ՀԵՏԱՔՐՔԻՐ ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՄԱՐ

10 հուլիսի 2002 - 18:27 AMT  06:22 GMT
Երեւանի պետհամալսարանում ունեցած իր ելույթում ԵԽ Գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի առաջարկը` Երեւանում «Քաղաքակրթությունների երկխոսություն» թեմայով կոնֆերանս անցկացնելու մասին:

ԹՈՒՐՔԱԿԱՆ ՕԼԻԳԱՐԽՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԲԱՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ

9 հուլիսի 2002 - 05:00 AMT  06:22 GMT
Թուրքիայի բիրժաների միությունը խիստ քննադատական ելույթով է հանդես եկել իր երկրի կառավարության վարած տնտեսական քաղաքականության առնչությամբ: Միության նախագահ Ռֆատ Խիսախջողլին աղետալի է անվանել իրադրությունը տնտեսությունում: Համատարած գործազրկության եւ աղքատության դեմ պայքարի միակ միջոցը նա համարում է Հայաստանի հետ սահմանների բացումը եւ Իրաքի հետ մերձսահմանային առեւտրի ակտիվացումը:
---