1

ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ ԿԾԱՆՈԹԱՆԱ ԵԽ-Ի ԱՌՋԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԻՆ

27 հուլիսի 2002 - 20:06 AMT  06:54 GMT
Քրյուգերը կհանդիպի Ադրբեջանի դատա-իրավական գերատեսչությունների ղեկավարներին, ինչպես նաեւ երկրի կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներին:

ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՐՏՔԸ ՆԵՐԿԱ ԴՐՈՒԹՅԱՄԲ ԿԱԶՄՈՒՄ Է ՄՈՏ 101 ՄԼՆ ԴՈԼԱՐ

27 հուլիսի 2002 - 19:13 AMT  06:54 GMT
Այդ գումարից ինքնին պարտքը կազմում է 93,76 մլն դոլար, իսկ 7,4 մլն դոլարը` տոկոսներն են:

ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԿՐՃԱՏՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԱՐԿԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ

27 հուլիսի 2002 - 19:05 AMT  06:54 GMT
Այդ մասին տեղեկացրել է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՑ ԵՆ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՌԴ ԱԴԾ ՂԵԿԱՎԱՐԸ

27 հուլիսի 2002 - 18:44 AMT  06:54 GMT
«Հայաստանի ԱԱՆ-ի աշխատակիցների պրոֆեսիոնալիզմը թույլ է տալիս հուսալ, որ պայքարը միջազգային ահաբեկչության, կազմակերպված հանցագործության, երրորդ երկրների հատուկ ծառայությունների քայքայիչ գործունեության դեմ միշտ կիրականացվի բարձր մակարդակով»,- նշել է Պատրուշեւը:

ՀԱՅԸ ԲԱՆՏՈՒՄ ԷԼ ՀԱՅ Է

25 հուլիսի 2002 - 05:00 AMT  06:54 GMT
Տարբեր աղբյուրների համաձայն` այսօր Ադրբեջանում ծագումով հայ կամ հայկական արմատներ ունեցող երկուսից մինչեւ քսան հազար անձինք են բնակվում: Նրանք հիմնականում ժամանակին ադրբեջանցիների հետ ամուսնացած կանայք են եւ նման ամուսնություններից ծնված երեխաներ: Այս մարդկանց բախտն ավելի չի ժպտացել, քան` փախստականներին: Նրանք, ովքեր ընտանեկան կապեր չունենալու պատճառով չեն կարողացել հեռանալ Ադրբեջանից, ստիպված են անտանելի ստորցումներ հանդուժել: Օրենքը բոլորովին չի գործում հայկական արյուն ունենալու կասկած հարուցող մարդկանց դեպքում: Սրանում համոզվելու հնարավուրություն են ունեցել վերջերս Բաքու այցելած ԵԽԽՎ-ի Ադրբեջանի գծով մոնիտորինգի կոմիտեի համազեկուցողները:
1
---