1

«ԱԼ ՂԱՅԻԴԱ»-Ի ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԸ ԵՎ ՉԵՉԵՆՆԵՐԸ ՕԳՆԵԼ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՄԱՐ ՄՂՎՈՂ ՄԱՐՏԵՐՈՒՄ

5 օգոստոսի 2002 - 23:32 AMT  15:28 GMT
Ինչպես հաղորդում է մոսկովյան «Նեզավիսիմայա գազետա» թերթը, վկայակոչելով "Washington ProFile" գործակալությունը, ԽՍՀՄ տարածքում «Ալ Ղայեդա»-ն սկսել է գործել 1980-ական թվականների վերջում` իր գրասենյակը հիմնելով Բաքվում եւ աջակցելով ադրբեջանցիներին քրիստոնյա Հայաստանի դեմ պատերազմում` Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերահսկողության համար:

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԱՀՄԵԴԱԿԱՆՆԵՐԸ «ՋԻՀԱԴ» ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ՀԱՅԵՐԻՆ

5 օգոստոսի 2002 - 22:50 AMT  15:28 GMT
Ադրբեջանի «Թաբուք» մահմեդական կազմավորումը «սրբազան պատերազմ է հայտարարել Լեռնային Ղարաբաղն ազատագրելու նպատակով»:

ՄԱԿ-Ը ԿՈՉ Է ԱՐԵԼ ԻՍՐԱՅԵԼԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԵՏԵՎԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՄԵՐԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՀՈՂԵՐԻ ԶԱՎԹՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ

5 օգոստոսի 2002 - 21:07 AMT  15:28 GMT
ՄԱԿ-ի կրոնի ազատության հարցերով հատուկ զեկուցող Ա.Ամորը պաշտոնական դիմում է հղել Իսրայելի իշխանություններին վերջերս իսրայելական բանակի կողմից Բեթղեհեմի մերձակայքում Հայկական Պատրիարքարանի հողերի զավթման կապակցությամբ:

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԹՈՒՅԼԱՏՐՎԵԼ Է ՀԵՌՈՒՍՏԱ- ԵՎ ՌԱԴԻՈՀԵՌԱՐՁԱԿՈՒՄԸ ՀԱՅԵՐԵՆ ԼԵԶՎՈՎ

5 օգոստոսի 2002 - 20:58 AMT  15:28 GMT
Նշենք, որ թուրք քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների ընդլայնմանը վերաբերող նման բարեփոխումներ իրականացնելով, Անկարան հույս ունի, որ դրանով իսկ Եվրամիության դեկտեմբերյան վեհաժողովում կորոշվեն Թուրքիայի այդ կազմակերպությանը անդամակցելու ժամկետները:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՌԱՋ Է ԱՆՑԵԼ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻՑ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՃԻ ՏԵՄՊԵՐՈՎ

5 օգոստոսի 2002 - 20:16 AMT  15:28 GMT
Այդ մասին նշվում է ԱՊՀ Վիճակագրական կոմիտեի զեկույցում, որի համաձայն արտադրանքի անկում է գրանցվել միայն Ղրղզստանում` 13,6 տոկոսով:

ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ

5 օգոստոսի 2002 - 20:15 AMT  15:28 GMT
Այս, արդեն ավանդական դարձած միջոցառման ընթացքում քննարկվում են Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի պետությունների համագործակցության հարցեր:

ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱՆՀԱՐԻՐ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻՆ, ԳՏՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ-Ն

5 օգոստոսի 2002 - 18:43 AMT  15:28 GMT
Հայաստանը անհանգստացած է այն բանով, որ այդ հայատարարությունները արվում են առանց համաձայնեցնելու անմիջականորեն բանակցային գործընթացի մեջ ներգրավված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ` ավելի բարդացնելով վերջիններիս այդ երկարամյա հակամարտության վերջնական կարգավորմանը ուղղված ջանքերը:

ԲԱՔՈՒ-ՋԵՅՀԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ ԿՐԿԻՆ ՎՏԱՆԳՎԱԾ Է

3 օգոստոսի 2002 - 05:00 AMT  15:28 GMT
Վրաստանի բնակիչների սաստկացող զանգվածային ելույթներն ընդդեմ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նաֆթատարի շինարարությանը նորից հիշեցնում են «դարի նախագծի» հեռանկարների կասկածելիության մասին: Պաշտոնական Թբիլիսին կարծես գիտակցում է, որ ազգաբնակչության սկսված բողոքներն, ուղղված նաֆթատարի անցկացման համար մասնավոր սեփականություն հանդիսացող հողերի օգտագործման կառավարության մտադրության դեմ, կարող են լուրջ հետեւանքներ ունենալ: Ապագա նաֆթատարի հետագիծն անցնում է հիմնականում հայերով բնակեցված շրջաններով, եւ բնական է, որ բողոքողների շարքերում հայերը քիչ չեն: Բաքվում այս հանգամանքը փորձում են ներկայացնել իբրեւ հայկական հատուկ ծառայությունների կողմից նախագծի իրագործումը տապալելու փորձ:
1
---