ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՒՄ Է ԿՈՆՖԵՐԱՆՍ` ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԻՆՔՆԱՏԻՊՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՐՑԵՐԻՆ

6 սեպտեմբերի 2002 - 18:44 AMT  19:51 GMT
Այս երրորդ հանդիպումը, որը նախաձեռնել է «Ազգային քաղաքացիական նախաձեռնություն» կազմակերպությունը, նվիրված կլինի հայերի էթնիկական պաշտպանության հարցերին եւ կանցնի «Հայաստան-Սփյուռք. մշակութային ընդհանրություններ եւ տարբերություններ» կոնֆերանսի նախապատրաստական միջոցառումների շրջանակներում:

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԲԱՆԱԿԸ ՄԱՐՏՈՒՆԱԿ Է ԵՎ ՊԱՏՐԱՍՏ Է ՀԱԿԱՀԱՐՎԱԾ ՏԱԼ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՈՒԺԱՅԻՆ ԼՈՒԾՄԱՆ ՑԱՆԿԱՑԱԾ ՓՈՐՁԻՆ

6 սեպտեմբերի 2002 - 18:30 AMT  19:51 GMT
Այդ մասին, Լեռնային Ղարաբաղում կայացած զինավարժությունների արդյունքները ամփոփելով, ասել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Հայ գեներալը չի կարող հույսը դնել Բաքվի հյուրընկալության վրա

4 սեպտեմբերի 2002 - 05:00 AMT  19:51 GMT
Սեպտեմբերի 6-ին Բաքվում աշխատանքը կսկսի ԱՊՀ անդամ երկրների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական, թվով չորրորդ նիստը: Խորհրդակցությանը կմասնակցի նա- ՀՀ ներքին գործերի նախարար, գեներալ-լեյտենանտ Հայկ Հարությունյանը: Նրան ուղեկցող պատվիրակության կազմում ընդգրկված կլինեն փոխնախարար, գեներալ-մայոր Արմեն Երիցյանը - շտաբի հրամանատար, գնդապետ Էդուարդ Ղազարյանը: Հայ պաշտոնյաներին չի անհանգստացնում այն հանգամանքը, որ նիստի օրակարգում ընդգրկված հարցերը գործընկերների հետ քննարկելու համար իրենք պետք է մեկնեն մի երկիր, որի հետ Հայաստանը մինչ- վերջերս պատերազմական իրավիճակում էր - որի հետ որ-է հաշտության պայմանագիր մինչ այժմ չի կնքվել: Նախորդ նիստի ժամանակ Հայաստանի ներկայացուցիչներն իրենց համաձայնությունը տվեցին հաջորդ նիստն Ադրբեջանում անցկացնելու համար: Բառացիորեն երկու օր անց պարզ կլինի` սխալվել են նրանք, թե ոչ:
---