ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ ԶԳՈՒՇԱՆՈՒՄ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՀՅՈՒՐԵՐԻՑ

19 սեպտեմբերի 2002 - 05:00 AMT  11:01 GMT
Բաքվում անհանգստացած են ադրբեջանցիների հանդեպ ԱՄՆ-ի միգրացիոն ծառայությունների բացասական վերաբերմունքից: Անցյալ տարվա սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողություններից հետո Ադրբեջանի քաղաքացիների համար բավականին դժվարացել է ԱՄՆ մեկնելու վիզաներ ստանալը: Ամերիկյան իշխանություններն իրենց անվտանգության հանդեպ իրական վտանգ են տեսնում այն ներգաղթողների կողմից, որոնք Միացյալ Նահանգներ են ժամանում այսպես կոչված «սեւ ցուցակում» պաշտոնական Վաշինգտոնի ներառած պետություններից, որոնք կապված են միջազգային ահաբեկչության հետ: Ադրբեջանն այդ ցուցակի առաջին շարքերում է ոչ միայն այբբենական կարգի համաձայն:
---