1

ՊԱԿԻՍՏԱՆԸ ԿԱՐԵՎՈՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆՆ ՈՒ ՊԱՏՐԱՍՏ Է ՑԱՆԿԱՑԱԾ ՊԱՀԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՑՈՒՅՑ ՏԱԼ ՆՐԱՆ

21 սեպտեմբերի 2002 - 20:32 AMT  19:25 GMT
Այդ մասին հայտարարել է Պակիստանի նախագահ Պերվեզ Մուշարաֆը, Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի հետ հանդիպման ժամանակ:

ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԵՐԵՒԱՆՈՒՄ

21 սեպտեմբերի 2002 - 20:21 AMT  19:25 GMT
Այդպիսի որոշում են ընդունել Քիշինեւում ավարտված Խորհրդի 13-րդ նիստի մասնակիցները, որոնք քննարկել են միջազգային ահաբեկչության, անջատողականության եւ ծայրահեղականության դեմ պայքարի շուրջ համագործակցության մասին նախկինում ստորագրված արձանագրությունների կատարման ընթացքը:

ԱՄՆ-Ի ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑՈՎ ԳՏՆՎՈՒՄ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ

21 սեպտեմբերի 2002 - 20:20 AMT  19:25 GMT
Նախատեսված են նաեւ այցելություններ Հայաստան, Ադրբեջան եւ Վրաստան:

ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴԸ ԱՌԱՋՆՈՐԴՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐՈՎ, ԳՏՆՈՒՄ Է ԵԽԽՎ-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԸ

21 սեպտեմբերի 2002 - 20:17 AMT  19:25 GMT
Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Եվրախորհուրդը փորձում է Հայաստանին պարտադրել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ Ադրբեջանի մոտեցումները, ընդգծել է Արմեն Ռուստամյանը:

ԲԱՔՎՈՒՄ ՉԵՆ ՈՒԶՈՒՄ ՀԱՎԱՏԱԼ ԲԱՔՈՒ-ՋԵՅՀԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԱՆՀԵՌԱՆԱԿԱՐԱՅԻՆ ԼԻՆԵԼՈՒՆ

20 սեպտեմբերի 2002 - 05:00 AMT  19:25 GMT
Ադրբեջանում կայացել է Բաքու-Թբիլիս-Ջեյհան խողովակատարի շինարարության հանդիսավոր բացումը, որին մասնակցելու համար ժամանել էին Թուրքիայի եւ Վրաստանի նախագահները, ԱՄՆ-ի Էներգետիկայի նախարարը: Ամեն ինչ շատ շքեղ էր եւ փքուն: Հանդիսության ելույթ ունեցողներից եւ ոչ մեկը կասկածի տակ չառավ հսկայական ծրագրերի իրականացման փաստը: Ահմեդ Սեզերը հույս հայտնեց, որ «արդեն 2005 թ.-ին կտոնվի նավթի առաջին հոսքը Ջեյհան նավահանգիստ»: Իսկ Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Հաջան Հաջիեւը հայտարարեց, որ « Վրաստանի հայկական ծագումով քաղաքացիները չեն կարող խոչընդոտել նախագծի իրականացմանը»: «Կարիք չկա չափազանցնել հայկական գործոնը: Վրացական իշխանությունը բավականին ուժեղ է եւ կարող է կանխել իրադարձությունների անցանկալի զարգացումները»,- նշել է նա:
1
---