Քաղաքականություն.

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՊԱՏԵՐԱԶՄ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԱՐԱԲՆԵՐԻՆ

Բաքվի հակերները զանգվածային գրոհ են իրականացրել Սաուդյան Արաբիայի եւ արաբական այլ պետությունների սայթերի վրա:

2 հոկտեմբերի 2002
Բաքու-Ջեյհան նավթատարի շինարարության սկսման ցուցադրական հանդիսությունից հետո արաբական երկրների մի շարք ցանցային ԶԼՄ-ներում հայտնվեցին հրապարակումներ, որոնցում կասկածի տակ էր դրվում նախագծի բնապահպանական անվտանգությունը: Սաուդյան «Ալ Բավաբա» Ինտերնետ-պորտալը, ինչպես նաեւ մի շարք այլ արաբական էլեկտրոնային լրատվամիջոցներ հրապարակեցին տեղեկատվություն այն մասին, որ միջազգային 64 բնապահպանական կազմակերպություններ պահանջում են հրաժարվել նավթատարի շինարարությունից, քանի որ այն բավականին լուրջ վտանգ է ներկայացնում ողջ տարածաշրջանի շրջակա միջավայրի համար: Ադրբեջանից բավականին ինքնատիպ պատասխան ստացվեց. մի քանի օր անց Բաքվի հակերները զանգվածային գրոհ կազմակերպեցին արաբական սայթերի վրա: Տասնյակ համակարգիչներ ներմուծվեցին չափազանց վնասակար վիրուսներ:
 
---