1

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԽՆԴԻՐԸ ԿՔՆՆԱՐԿՎԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՈՒՄ

20 հունվարի 2003 - 22:22 AMT  13:02 GMT
Հունվարի 21-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Թաթուլ Մարգարյանը կմեկնի Ստրասբուրգ` մասնակցելու Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հատուկ ներկայացուցիչների հերթական հանդիպմանը:

2002 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՌԱՋԱՏԱՐ Է ՃԱՆԱՉՎԵԼ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԳԾՈՎ

20 հունվարի 2003 - 22:11 AMT  13:02 GMT
«Wall Street Journal» եւ «Heritage Foundation»-ի համատեղ ուսումնասիրությունների համաձայն, 2002 թվականին Հայաստանը ներդրումների հնարավորությունների ոլորտում ճանաչվել է առաջատար Հարավային Կովկասի երկրների շրջանում:

ԲԱՔՈՒՆ ԴԵՌԵՎՍ ՀԱՐՑԱՊՆԴՈՒՄ ՉԻ ԱՐԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԲԱՂՈՒՄ ՊԱՀՎՈՂ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

20 հունվարի 2003 - 22:10 AMT  13:02 GMT
Այդ մասին են հաղորդել ԼՂՀ Ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների գործերի պետհանձնաժողովում:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲԱԶՄԻՑՍ ԽՆԴՐԵԼ Է ՎՐԱՍՏԱՆԻՆ ԲԱՑԵԼ ԱԲԽԱԶԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻՆ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԷԴՈՒԱՐԴ ՇԵՎԱՐԴՆԱՁԵՆ

20 հունվարի 2003 - 22:09 AMT  13:02 GMT
Վրաստանի նախագահը նշել է, որ նա նույնպես Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցման վերականգնման կողմնակից է, սակայն «այդ գործընթացը պետք է ընթանա Աբխազիա վրաց փախստականների փուլային վերադարձին զուգահեռ»:

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ ՉԵՆ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ

20 հունվարի 2003 - 19:11 AMT  13:02 GMT
Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Գերմանական ալիքին» տված հարցազրույցում, որի ամբողջական տեքստը տեղադրվել է ռադիոկայանի ինտերնետային էջում:

ՄԱԿ-Ի ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼ Է ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

20 հունվարի 2003 - 18:43 AMT  13:02 GMT
Ծրագրի հիմնական նպատակներից է` տարածաշրջանում էթնիկ լարվածության թուլացումը եւ Վրաստանի մյուս շրջանների հետ Սամցխե-Ջավախքի առավել սերտ ինտեգրման համար պայմանների ստեղծումը:

ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԵԿՆԵԼ Է ԼԻԲԱՆԱՆ

20 հունվարի 2003 - 18:27 AMT  13:02 GMT
Այցի ընթացքում Արա Աբրահամյանը կհանդիպի Հայ առաքելական եկեղեցու Կիլիկիո աթոռի առաջնորդ Արամ I-ի, Լիբանանի բարձրագույն ղեկավարաության հետ:

ՀԱՅԿԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԿՐԱՍՆՈԴԱՐԻ ԵՐԿՐԱՄԱՍՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է 12 ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ

20 հունվարի 2003 - 18:27 AMT  13:02 GMT
Նրանցից մեկը մասնակցել է Կրասնոդար-Թուրքիա գազամուղի շինարարությանը:

ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԻ ԵՎ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ԿՀԵՏԵՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆԸ

20 հունվարի 2003 - 18:25 AMT  13:02 GMT
Ինչպես այսօր Երեւանում հաղորդել է դիտարկման առաքելության ղեկավար Պիտեր Այքերը, այն կազմված է 26 եվրոպական փորձագետներից ԵԱՀԿ 16 անդամ-երկրներից:

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՐԱՎՈւՄ ԱՊՐՈՂ ՀԱՅԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՈՎ

16 հունվարի 2003 - 04:00 AMT  13:02 GMT
Սկսվել է Հայաստանի նախագահի պաշտոնական այցը Ռուսաստան: Ռոբերտ Քոչարյանը Մոսկվայում կմնա երկու օր, այնուհետեւ կմեկնի Կրասնոդար: Հատկանշական է, որ նախագահի այցը համընկել է Հայաստանում նախընտրական արշավի պաշտոնական սկզբի հետ: Երեւանում վերլուծաբաններն այս այցը համարում են նախընտրական արշավի մի մաս: Իսկ այն փաստը, որ այցը կայացել է Վլադիմիր Պուտինի հրավերով, մեկնաբանվում է որպես գործող նախագահի թեկնածության աջակցություն Կրեմլի կողմից
1
---