1

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՊԱԿԱՍՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ

25 հունվարի 2003 - 20:12 AMT  02:05 GMT
«Էլեկտրաէներգիայի թողարկումը շարունակվում է իրականացվել առանց խոչընդոտների` չնայած կրաճատվել է ռուսական գազի ներմուծումը Հայաստան` «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» հիմնական գազամուղի վթարի պատճառով»,- տեղեկացրել են ՀՀ էներգետիկայի նախարարությունում:

ՁԱԽՈՂՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈՐՁԸ` ԴՈՒՐՍ ԲԵՐԵԼ ՂԱՐԱԲԱՂԻ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԵԱՀԿ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԻՑ

25 հունվարի 2003 - 19:57 AMT  02:05 GMT
Չնայած ադրբեջանական կողմի ձեռնարկած ջանքերին` թերագնահատելու ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը, ԵԽ նախարարների պատվիրակները ընդունել են եզրափակիչ փաստաթուղթ, որում արտահայտվում է օժանդակություն` Մինսկի խմբի գործունեությանն ու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող ուղիղ երկխոսությանը:

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԸՀ-Ի ՂԵԿԱՎԱՐԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՄԵԿՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆ

25 հունվարի 2003 - 19:37 AMT  02:05 GMT
Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազախիր Փանախովը մտադիր չէ մասնակցել ԱՊՀ դիտորդական առաքելության աշխատանքներին Հայաստանի նախագահական ընտրություններին:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԴԱՌՆԱ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍԻ ԱՆԴԱՄ

25 հունվարի 2003 - 18:34 AMT  02:05 GMT
Այդ հարցի վերաբերյալ վերջնական որոշումը կընդունվի նախարարների հերթական նիստին, որը կկայանա 2003 թվականի ապրիլին:

ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԱՆԴԱՄ ՋԵՅՄՍ ՄԱԿԴԵՐՄՈՏԸ ՄԻԱՑԵԼ Է ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՄԲԻՆ

25 հունվարի 2003 - 18:32 AMT  02:05 GMT
Այդ որոշումը նա ընդունել է Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմի դիտումից հետո, որը պատմում է Օսմանյան Թուրքիայում հայոց ցեղասպանության մասին:

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՐԱՎՈւՄ ԱՊՐՈՂ ՀԱՅԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՈՎ

16 հունվարի 2003 - 04:00 AMT  02:05 GMT
Սկսվել է Հայաստանի նախագահի պաշտոնական այցը Ռուսաստան: Ռոբերտ Քոչարյանը Մոսկվայում կմնա երկու օր, այնուհետեւ կմեկնի Կրասնոդար: Հատկանշական է, որ նախագահի այցը համընկել է Հայաստանում նախընտրական արշավի պաշտոնական սկզբի հետ: Երեւանում վերլուծաբաններն այս այցը համարում են նախընտրական արշավի մի մաս: Իսկ այն փաստը, որ այցը կայացել է Վլադիմիր Պուտինի հրավերով, մեկնաբանվում է որպես գործող նախագահի թեկնածության աջակցություն Կրեմլի կողմից
1
---