ՄՈՍԿՎԱՅԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՁԳՏԵԼՈՒ ԵՆ, ՈՐՊԵՍԶԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՎ ՄՈՍԿՎԱՑԻՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՈՉ ՄԻ ՊԱՌԱԿՏՈՒՄ ՉԼԻՆԻ

31 հունվարի 2003 - 18:31 AMT  09:36 GMT
Այս մասին հայտարարել է այցով Երեւանում գտնվող Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը:

ՄԵՂՐԻՆ ԵՎ ԼԱՉԻՆԸ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՀԱՐՑ ԳՈՐՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ

31 հունվարի 2003 - 18:30 AMT  09:36 GMT
Ներկայումս բանակցությունները գտնվում են «Հայաստանի համար շահավոր մակարդակի վրա, եւ երկիրն ի վիճակի է իր պայմաններն առաջադրել հակամարտության կարգավորման գործընթացում»,- ընդգծել է Ռոբերտ Քոչարյանը:

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՐԱՎՈւՄ ԱՊՐՈՂ ՀԱՅԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՈՎ

16 հունվարի 2003 - 04:00 AMT  09:36 GMT
Սկսվել է Հայաստանի նախագահի պաշտոնական այցը Ռուսաստան: Ռոբերտ Քոչարյանը Մոսկվայում կմնա երկու օր, այնուհետեւ կմեկնի Կրասնոդար: Հատկանշական է, որ նախագահի այցը համընկել է Հայաստանում նախընտրական արշավի պաշտոնական սկզբի հետ: Երեւանում վերլուծաբաններն այս այցը համարում են նախընտրական արշավի մի մաս: Իսկ այն փաստը, որ այցը կայացել է Վլադիմիր Պուտինի հրավերով, մեկնաբանվում է որպես գործող նախագահի թեկնածության աջակցություն Կրեմլի կողմից
---