ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐՈՎ ԵՆԹԱԴՐՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ

20 փետրվարի 2003 - 22:48 AMT  01:09 GMT
ԿԸՀ-ի նախագահ Արտակ Սահրադյանի կողմից հրապարակված ժամը 18:00 նախնական տվյալներով, պետության գործող նախագահ, թեկնածու Ռոբերտ Քոչարյանը հավաքել է ընտրողների ձայների 49,8 տոկոսը, Հայաստանի Ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը` 27,7 տոկոս, «Ազգային միասնություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը` 17 տոկոս:

ՁՅԱՆ ԱՌԱՏ ՏԵՂՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՓԱԿՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻ ՇԱՐՔ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ

20 փետրվարի 2003 - 21:52 AMT  01:09 GMT
մասնավորապես փակ են Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Երեւան եւ Մեղրի-Կապան ճանապարհները:

ԼՈՒՐՋ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱԼԻՍ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՌՄԱՄԲ ԴՐԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԵԼ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԼՈՐԴ ՌԱՍԵԼ ՋՈՆՍԹՈՆԸ

20 փետրվարի 2003 - 21:32 AMT  01:09 GMT
Նրա խոսքերով, Հայաստանը ի վիճակի է ընտրություններ անցկացնել առանց թերությունների, «սակայն դեռեւս կան մարդիկ, որոնք փորձում են խոչընդոտել դրան»:

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԸՆԹԱՆՈՒՄ Է ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ

20 փետրվարի 2003 - 21:16 AMT  01:09 GMT
Ինչպես հայտարարել է Հայաստանի Ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, «ընդդիմությունը գտնում է, որ նախագահական ընտրություններում հաղթել է Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը»:

ԱՆԲԱՐԵՆՊԱՍՏ ԵՂԱՆԱԿԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԸՀ-Ն ԴԵՌԵՎՍ ՉԻ ԿԱՐՈՂ ՆԱԽՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ ՀԱՂՈՐԴԵԼ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

20 փետրվարի 2003 - 21:14 AMT  01:09 GMT
ՀՀ ԿԸՀ մամլո քարտուղար Լիլիթ Սեդրակյանի խոսքերով, այդ պատճառով հանձնաժողովը տեղեկատվություն չի ներկայացրել ժամը 14-ին, ինչպես նախատեսված էր, ընտրատարածքային հանձնաժողովներից:

ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ Է ՀՀ ԳՈՐԾՈՂ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ԽԱԽՏՈՒՄ, ԳՏՆՈՒՄ Է ԱՊՀ ԴԻՏՈՐԴԸ

20 փետրվարի 2003 - 19:11 AMT  01:09 GMT
Կոնստանտին Մերկուլովը հայտարարել է նաեւ 500 չլրացված քվեաթերթիկների հայտնաբերման մասին նախագահության թեկնածու, Հայաստանի Ժողովրդավարական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի շտաբում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆԿԱՅԻՆ ԴԻԼԵՐՆԵՐԸ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ ԵՆ ԴՈԼԱՐԻ ՓՈԽԱՐԺԵՔԻ ԶԳԱԼԻ ԱՃ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻ ԴԵՊՔՈՒՄ

20 փետրվարի 2003 - 19:10 AMT  01:09 GMT
Այսօր դոլարի միջին փոխարժեքը Հայաստանի մանրածախ արժութային շուկայում, համեմատաբար բարձրացել է, հասնելով 1 դոլարի դիմաց 590 դրամի:

ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ «ՔԱՂԱՔԱԿԱՆ Է ԵՎ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ ՉՈՒՆԻ», ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԱՊՀ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ

20 փետրվարի 2003 - 18:49 AMT  01:09 GMT
Յուրի Յարովի խոսքերով, թեկնածուների արտահայտությունները թույլ են տալիս ենթադրել, որ «ընդդիմությունը նախապես պլանավորված քայլեր է իրականացնում»:

ԱՊՀ ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԵՆ, ՈՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՂԵԼ ԵՆ «ԱԶԱՏ, ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԵՎ ՕՐԻՆԱԿԱՆ»

20 փետրվարի 2003 - 18:20 AMT  01:09 GMT
Դիտորդները նշել են, որ «թույլ տրված որոշ խախտումները զանգվածային բնույթ չեն կրել եւ ընտրողների ազատ ընտրության վրա շոշափելի ազդեցություն չեն ունեցել»:

ԵԽԽՎ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

20 փետրվարի 2003 - 17:42 AMT  01:09 GMT
Լորդ Ռասսել Ջոնսթոնին հետաքրքրում էր, թե ինչո՞վ է պայմանավորված փետրվարի 19-ին կայացած Հայաստանի նախագահական ընտրությունների արդյունքների մասին նախնական տվյալների հրապարակման ուշացումը:
---