1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ ՉԽԱՂԱԼ ԵՐԿՐԻ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ

12 մարտի 2003 - 23:10 AMT  07:37 GMT
Պետության նախագահն նշել է, որ ընտրություններից հետո երկրում «որոշակի լարվածություն» է ստեղծվել, որը սակայն չի կարելի որակել որպես «ներքաղաքական ճգնաժամ»:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՋԱՆՔԵՐ ԳՈՐԾԱԴՐԵՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՏԵՂ ԳՏԱԾ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԱՄՆ ԴԵՍՊԱՆԸ

12 մարտի 2003 - 23:03 AMT  07:37 GMT
Դեսպանը կարծիք է հայտնել, որ հաջորդ քայլերը պետք է լինեն խախտումներ իրականացնողներին պատժելը, Հայաստանի ընտրական օրենսգրքում «բացթողումների» վերացումը եւ առաջիկա խորհրդարանական ընտրություններում նմանատիպ խախտումների բացառումը:

ԱՄՆ ԿՇԱՐՈՒՆԱԿԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԵՏ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԱՄԵՐԻԿԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ

12 մարտի 2003 - 22:02 AMT  07:37 GMT
Ամերիկացի դիվանագետն ընդգծել է, որ ԱՄՆ համաձայն են Հայաստանում ընտրությունների մասին ԵԱՀԿ եւ Եվրոպայի Խորհրդի համատեղ դիտորդական առաքելության եզրակացության հետ:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄՏԱԴԻՐ ՉԷ ՓՈԽԵԼ ԻՐ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ

12 մարտի 2003 - 22:00 AMT  07:37 GMT
«Ես երբեք չեմ եղել եւ չեմ դառնա կոմպլեքսավորված նախագահ»,- նշել է Հայաստանի նախագահը` մեկնաբանելով ղարաբաղյան կարգավորման հարցում Հայաստանի ղեկավարության վրա միջազգային միջնորդների կողմից ճնշում գործադրելու հնարավորությունը:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՄԸՆԿԵԼ ԵՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԻՆ

12 մարտի 2003 - 19:42 AMT  07:37 GMT
ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կարծիքով, ընտրությունները գնահատելիս, անհրաժեշտ է հաշվի առնել, որ «անկախ Հայաստանն ընդամենը 12 տարեկան է եւ նոր է կանգնել եվրոպական կառույցների հետ ինտեգրացման ուղու վրա»:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԲՈՂՈՔԱՐԿԵԼՈՒ ԻՐ ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

12 մարտի 2003 - 19:10 AMT  07:37 GMT
Ս. Դեմիճյանը հրաժարվել է մեկնաբանել ընդդիմության հետագա քայլերը` միջազգային դատական ատյաններ դիմելու հնարավորության մասին, քանի որ «անհրաժեշտ է սպասել Սահմանադրական դատարանի պատասխանին»:

ԲԱՔՎՈՒՄ ՎԻՃԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԳՆՈՒՄ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐԻ ՏԵՂՈՒՄ ԱՎՏՈՄԱՅՐՈՒՂՈՒ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ

12 մարտի 2003 - 18:52 AMT  07:37 GMT
Ադրբեջանի իրավապաշտպան կազմակերպությունների կարծիքով, Բաքվի իշխանությունները գործում են չափազանց արագ` վտանգելով ավելի վատթարացնել Հայաստանի հետ հարաբերությունները:

ԻՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ

12 մարտի 2003 - 18:27 AMT  07:37 GMT
Իր ուղերձում նա վստահություն է հայտնել, որ կշարունակվի հայ-իրանական հարաբերությունների զարգացումը բոլոր բնագավառներում` «ելնելով երկու ժողովուրդների շահերից եւ տարածաշրջանային խաղաղության եւ կայունության անհրաժեշտությունից»:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ-Ն ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՉՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՆԵԼ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԸ

12 մարտի 2003 - 18:25 AMT  07:37 GMT
ԱԳՆ մամուլի քարտուղարը հերքել է լուրերն այն մասին, որ Հայաստանի նախագահի թեկնածուների թիկունքում կանգնած են համաշխարհային գերտերություններ:

ԻՐԱՔՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱԿԱՌԱԿՈՐԴՆԵՐՆ ԱՋԱԿՑՈւՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ

11 մարտի 2003 - 04:00 AMT  07:37 GMT
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է մարտի հինգին կայացած ՀՀ Նախագահի ընտրությունների երկրորդ փուլի վերջնական արդյունքները: Ճշտված տվյալների համաձայն, պետության գործող ղեկավար Ռոբերտ Քոչարյանը հավաքել է ձայների 67,5 տոկոսը: Նրա մրցակից, ՀԺԿ-ի առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի օգտին քվեարկել է ընտրողների 32.5 տոկոսը: Այս թվերը գրեթե չեն տարբերվում նախնական արդյունքներից:
1
---