12

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐՈՎ» ՉԻ ՄԱՍՆԱԿՑԻ ՍՏԾՀ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻՆ

10 հունիսի 2003 - 00:03 AMT  10:12 GMT
ՍՏԾՀԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Վիկտոր Դալլաքյանի խոսքերով, պատճառը կայանում է նրանում, որ նիստի ժամկետները համընկնում են Հայաստանի նորընտիր խորհրդարանի աշխատանքի սկզբին:

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍԿՍՎԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՃԱՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

10 հունիսի 2003 - 00:00 AMT  10:12 GMT
Ռուսաստանի մայրաքաղաքում կկառուցվի նաեւ Հայկական մշակույթի կենտրոն` կիրակնօրյա դպրոցով, գրադարանով եւ 4 հազար տեղ ունեցող սրահով:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԿԱՐԵՎՈՐ ԴԵՐ ԽԱՂԱԼ ԵՄ-Ի ՀԵՏ ԻՐԱՆԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ, ԳՏՆՈՒՄ Է ԻՐԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ

9 հունիսի 2003 - 23:58 AMT  10:12 GMT
Ներկայումս դիվանագիտական ուղիներով ճշտվում է Իրանի նախագահ Մոհամմադ Խաթամիի Հայաստան կատարելիք այցելության ժամանակացույցը:

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԲԱՑՎԻ ԻՐԱՆԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

9 հունիսի 2003 - 23:25 AMT  10:12 GMT
Հայաստանում Իրանի դեսպանը նա վստահություն է հայտնել, որ Հայաստանում նոր կառավարության ձեւավորումից հետո առեւտրա-տնտեսական համագործակցությունը Իրանի հետ ձեռք կբերի նոր երանգներ եւ ավելի կխորանան երկկողմ քաղաքա-տնտեսական կապերը:

ԵԽԽՎ ԱՄԱՌԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԶՐԿՎԵԼ ՁԱՅՆԻ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ

9 հունիսի 2003 - 22:44 AMT  10:12 GMT
Նման պատժամիջոցի կիրառման պատճառ կարող է հանդիսանալ Ադրբեջանի քաղբանտարկյալների գծով ենթակոմիտեի նախագահ Ժորժ Քլերֆայթի զեկույցը, որում պաշտոնական Բաքվի դիրքորոշումը խիստ քննադատության է ենթարկվել:

ԼԻՏՎԱՅԻ ԱԳՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՆՑԿԱՑՆԻ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ

9 հունիսի 2003 - 22:22 AMT  10:12 GMT
Ադրբեջանի, Հայաստանի եւ Վրաստանի պաշտոնյաների հետ հանդիպումների ընթացքում կքննարկվեն երկկողմ տնտեսա-քաղաքական համագործակցության հեռանկարները, տեղի կունենա կարծիքների փոխանակում տարածաշրջանում ստեղծված դրության վերաբերյալ:

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՋՆՈՐԴՆԵՐԸ ՉԵՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՏ ՄԱԴՐԻԴԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ

9 հունիսի 2003 - 20:55 AMT  10:12 GMT
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Նիկոլայ Գրիբկովի խոսքերով, միջնորդները դեռեւս ճշտում են ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան կատարելիք այցի ժամկետները:

ԱՅՍ ՇԱԲԱԹ ԱՄՆ ՍԵՆԱՏԻ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉՈՂ ԲԱՆԱՁԵՎ

9 հունիսի 2003 - 20:00 AMT  10:12 GMT
Փաստաթղթում Հայոց ցեղասպանությունը, մասնավորապես, հիշատակվում է որպես մի ժողովրդի նկատմամբ մյուսի անմարդկային վերաբերմունքի օրինակ:

ԱՊՀ-ՈՒՄ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԿՀԱՍՏԱՏՎԻ ՇԱՐԺԱԿԱՆ ԶԵՆԻԹԱ-ՀՐԹԻՌԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ

9 հունիսի 2003 - 19:58 AMT  10:12 GMT
Այսօր ղազախական Շչուչինսկ քաղաքում կայացել է ԱՊՀ անդամ-երկրների Պաշտպանության նախարարների խորհրդի նիստը:

ԱՄՆ ՀԱՅԵՐԸ ՀԱՄԱՁԱՅՆ ԵՆ ՀԱՆԴԻՊԵԼ ԱՆԿԱՐԱՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ, ԵԹԵ ՔՆՆԱՐԿՎԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ

9 հունիսի 2003 - 19:54 AMT  10:12 GMT
Ամերիկայի հայկական համագումարում գտնում են, որ եթե հայկական կողմը միշտ խուսափի Անկարայի ներկայացուցիչների հետ անմիջական շփումներից, այդ փաստը կարող է օգտագործվել հայերի դեմ:
12
---