12

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՉԻ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ ՄԵԾԱՑՆԵԼ ԻՐ ՌԱԶՄԱԿԱՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

19 հունիսի 2003 - 22:58 AMT  08:01 GMT
Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Յուրի Բալուեւսկու խոսքերով, «ներկայումս այդ երկրում գտնվող ռուսական զորքերի խմբավորումը տեղի զինված ուժերի հետ փոխգործակցությամբ ի վիճակի է ապահովել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինչպես նաեւ այդ տարածաշրջանում Ռուսաստանի ազգային եւ ռազմավարական շահերի պաշտպանությունը»:

ՎՐԱՍՏԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ՄԻԱՆԱԼ ՀԱՅՍՏԱՆԻ ԵՎ ԻՐԱՆԻ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ ՄԻԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ՆՈՐ ԳԾԻՆ

19 հունիսի 2003 - 22:58 AMT  08:01 GMT
Ներկայումս մշակվել է նոր նախագիծ, որը ենթադրում է Հայաստանի եւ Իրանի էներգահամակարգերը միացնող էլեկտրահաղորդման նոր գծի շինարարություն:

ՀՆԱՐԱՎՈՐ Է, ՈՐ ԹԵՐՐԻ ԴԵՎԻՍԸ ԱՅԼԵՎՍ ՉԶԲԱՂՎԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐՈՎ

19 հունիսի 2003 - 22:57 AMT  08:01 GMT
Եվրախորհրդի խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) Լեռնային Ղարաբաղի գծով զեկուցող Թերրի Դեւիսը մտադիր է իր թեկնածությունն առաջադրել ԵԽԽՎ գլխավոր քարտուղարի պաշտոնում:

ԲԱՔՈՒՆ ԱՐԳԵԼՔ Է ԴՐԵԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ ԵՐԿՈՒ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՄԱՆ ՎՐԱ

19 հունիսի 2003 - 22:56 AMT  08:01 GMT
Ադրբեջանի ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ` Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Ռասուլ Գուլիեւը եւ Քաղաքացիական միասնության կուսակցության ղեկավար Այազ Մութալիբովը չեն մասնակցի Ադրբեջանի նախագահի առաջիկա ընտրություններին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԲԱՑԱՌԵԼ Է ԷՆԵՐԳԱՍԱԿԱԳՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ ԸՆԹԱՑԻԿ ՏԱՐՈՒՄ

19 հունիսի 2003 - 20:14 AMT  08:01 GMT
Նրա խոսքերով, այդ ոլորտը կարգավորում է ոչ թե կառավարությունը, այլ շուկան:

ԹԲԻԼԻՍԻՅՈՒՄ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ Է ԱԲԽԱԶԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՎ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՐՑԸ

19 հունիսի 2003 - 19:49 AMT  08:01 GMT
Ինչպես հաղորդել են Վրաստանի երկաթուղու դեպարտամենտում, քննարկումը այս հարցի վերաբերյալ կկայանա Ռուսաստանի հաղորդակցման ուղիների փոխնախարարի եւ Վրաստանի տրանսպորտի նախարարության ղեկավարության միջեւ:

ԱՄԵՐԻԿԱՀԱՅԵՐԸ ՀԱՂՈՐԴԵԼ ԵՆ ԱՆԿԱՐԱՅԻ ԴԵՍՊԱՆՈՐԴԻՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆԸ ՀԱՍՆԵԼՈՒ ԻՐԵՆՑ ՀԱՍՏԱՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ

19 հունիսի 2003 - 19:33 AMT  08:01 GMT
Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության խնդրանքով հունիսի 17-ին կայացել է Կալիֆորնիայի հեղինակավոր հայկական կազմակերպությունների ղեկավարների հանդիպումը Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչ Էջվեթ Թեզկանի հետ:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԿԱՌՈՒՑԵԼ ԱՐԵՎԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ

19 հունիսի 2003 - 19:32 AMT  08:01 GMT
«Գրանդ հոլդինգի» նախագահ Հրանտ Վարդանյանի խոսքերով, դա կլինի փորձնական կայան 100 կիլովատ հզորությամբ, որը թույլ կտա գործնականում ուսումնասիրել էլեկտրաէներգիայի այլընտրանքային աղբյուրների օգտագործման հնարավորությունը Հայաստանում:

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ՀԱՄԱՏԵՂ ԿԴԻՄԱԿԱՅԵՆ ԹՄՐԱՆՅՈՒԹԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆԸ

19 հունիսի 2003 - 19:31 AMT  08:01 GMT
Այդ մասին Մոսկվայում Ռուսաստանի ՆԳՆ եւ Հայաստանի Ոստիկանության միավորված կոլեգիայի նիստից հետո լրագրողներին է հայտարարել ՌԴ ներքին գործերի նախարար Բորիս Գռիզլովը:

ՄԵՆՔ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆՔ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ

19 հունիսի 2003 - 19:29 AMT  08:01 GMT
Միեւնույն ժամանակ Ուգուր Զիյալը հերքել է ենթադրություններն այն մասին, որ Հայաստանի հետ երկխոսությունը կարող է հանգեցնել Հայող ցեղասպանության ճանաչմանը Անկարայի կողմից:
12
---