Քաղաքականություն.

ՄԻ ԱՆԳԱՄ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ՀԱՅԸ, ԹՈւՐՔԸ, ԱՄՐԻԿԱՑԻՆ Ու ՌՈՒՍԸ

ՆԱՏՕ-ի կողմից Հայաստանում անցկացվող զինավարժությունները կարող են պատմական իրադարձություն դառնալ:

19 հունիսի 2003
Հայասատանում շարունակվում են ՆԱՏՕ-ի «Համագործակցություն ի խաղաղության» ծրագրի շրջանակներում անցկացվող «Համատեղ լավագույն ջանք-2003» զորավարժությունները: 19 երկրներից ներգրավված զինծառայողների մասնակցությամբ անցկացվող կրթական ծրագրի նպատակն է Հյուսիսատլանտյան դաշինքի գործընկերների եւ անդամ-պետությունների մասնակցությամբ իրականացվող բազմազգ գործողությունների ընթացքում զարգացնել հետեւակային ուժերի փոխգործակցությունը: Զորավարժությունների առանձնահատկությունը միայն այն չէ, որ դրանք առաջին անգամ անցկացվում են Հայաստանում: Աննախադեպ է այն, որ դրանց մասնակցում է Ռուսաստանը: Բացի այդ, հատկանշական է, որ չնայած Երեւանի եւ Անկարայի միջեւ առկա բարդ հարաբերություններին, Թուրքիան ուղարկել է իր սպաներին:
 
---