Քաղաքականություն.

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԽՆԴՐՈՒՄ ՀԱՅԵՐԻՑ

Վրաստանի մեկուկես միլիոնանոց ադրբեջանական համայնքի միակ հույսը Հայաստանն է, որն ի զորու է դուրս բերել տարածաշրջանը էներգետիկ ճգնաժամից:

16 սեպտեմբերի 2003
Թերեւես ղարաբաղյան հակամարտության սկզբից հետո առաջին անգամ ադրբեջանցիներն օգնության համար դիմել են Հայաստանին: Ճիշտ է, խոսքն առայժմ գնում է Վրաստանի հարավ-արեւելյան շրջաններում բնակվող ադրբեջանցիների մասին: Օրերս նրանք զանգվածային բողոքի ցույց էին կազմակերպել Վրաստանի իշխանությունների դեմ, որոնք հրաժարվում են էլեկտրաէներգիա գնել Հայաստանից: Թբիլիսիից եւ Բաքվից օգնություն ստանալու հույսը վերջնականապես կորցնելով` վրացական ադրբեջանցիներն իրենց հայացքն ուղղել են Երեւանին` նրա հետ կապելով տարածաշրջանին սպառնացող էներգետիկ ճգնաժամի հաղթահարման հույսերը:
 
---