ՎԻԼՆՅՈՒՍՈՒՄ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ ԵՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ԱՌՆՉՎՈՂ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ

22 սեպտեմբերի 2003 - 19:23 AMT  22:05 GMT
Այսօր Վիլնյուսում բացվել է Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության խնդիրներին նվիրված միջազգային կոնֆերանսը:

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԻՇԽՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՇԵՄԻՆ ԵՏ ԿԿԱՆՉԻ ԻՐ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՑ ՄԵԿԻՆ

22 սեպտեմբերի 2003 - 19:21 AMT  22:05 GMT
«Ենի Ադրբեջան» կուսակցության քաղխորհրդի անդամ, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւի խոսքերով, Հեյդար Ալիեւը, որը «բուժման ավարտական փուլն է անցնում» ԱՄՆ-ում Բաքու կվերադառնա սեպտեմբերի վերջին:

ՌՈՒՍ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԼԱՎ ՕՐԻՆԱԿ Է ԱՄԲՈՂՋ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՀԱՄԱՐ

22 սեպտեմբերի 2003 - 19:20 AMT  22:05 GMT
Մոսկվան եւ Վաշինգթոնը պետք է պլան մշակեն, որը թույլ կտա երկու երկրներին արդյունավետորեն հետապնդել իրենց շահերը Հարավային Կովկասում, հայտարարել է Մոսկվայի Կարնեգի կենտրոնի փոխտնօրեն Դմիտրի Տրենինը:

ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵւԻ ՄՏԵՐԻՄԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼ Է «ՔՈՒՐԴ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻՆ»

19 սեպտեմբերի 2003 - 05:00 AMT  22:05 GMT
Օրերս ձերբակալված նախագահ Հեյդար Ալիեւի անձնական պահակախմբի ղեկավարի դեմ մեղադրանքը հերթական անգամ ապացուցեց այն փաստը, որ Ադրբեջանում գործում է Քրդական բանվորական կուսակցության բջիջը, որին Բաքվում եւ Անկարայում համարում են ահաբեկչական կազմակերպություն: Հիշեցնենք, որ ադրբեջանական ընդդիմադիր մամուլի տվյալներով, երկրի նախագահի թիկնապահների ղեկավար Բեյլար Էյուբովը «հովանավորել էր Քրդական բանվորական կուսակցությանը»: Նշենք, որ իշխանության մեջ ընդգրկված ՔԲԿ-ի լրտեսի մերկացումը եւ ձերբակալումը հնարավոր էր դարձել ոչ թե ադրբեջանական, այլ թուրքական հատուկ ծառայությունների շնորհիվ:
---