ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՊԱՀԱՆՋԵԼ ԱՆԹԱԼԻԱՅԻ ՀԱՄԱԺՈՂՈՎՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

24 սեպտեմբերի 2003 - 19:09 AMT  19:22 GMT
Ընդ որում ՀՅԴ-ն առնվազն անհասկանալի է համարել այն փաստը, որ «Հայաստանի պետական պաշտոնյան մասնակցում է մի միջոցառման, որի նախաձեռնող երկիրը` Թուրքիան մինչեւ օրս խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը, դիվանագիտական հարաբերություններ չի հաստատել Հայաստանի հետ, ներկայացնելով մի շարք նախապայմաններ»:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ԻՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ

24 սեպտեմբերի 2003 - 18:40 AMT  19:22 GMT
Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը մասնակցում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 58-րդ նստաշրջանի աշխատանքներին Նյու Յորքում:

ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵւԻ ՄՏԵՐԻՄԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼ Է «ՔՈՒՐԴ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻՆ»

19 սեպտեմբերի 2003 - 05:00 AMT  19:22 GMT
Օրերս ձերբակալված նախագահ Հեյդար Ալիեւի անձնական պահակախմբի ղեկավարի դեմ մեղադրանքը հերթական անգամ ապացուցեց այն փաստը, որ Ադրբեջանում գործում է Քրդական բանվորական կուսակցության բջիջը, որին Բաքվում եւ Անկարայում համարում են ահաբեկչական կազմակերպություն: Հիշեցնենք, որ ադրբեջանական ընդդիմադիր մամուլի տվյալներով, երկրի նախագահի թիկնապահների ղեկավար Բեյլար Էյուբովը «հովանավորել էր Քրդական բանվորական կուսակցությանը»: Նշենք, որ իշխանության մեջ ընդգրկված ՔԲԿ-ի լրտեսի մերկացումը եւ ձերբակալումը հնարավոր էր դարձել ոչ թե ադրբեջանական, այլ թուրքական հատուկ ծառայությունների շնորհիվ:
---