Քաղաքականություն.

ԿԱԼԻՖՈՐՆԻԱՅԻ ՀԱՅԵՐՆ ԸՆՏՐԵԼ ԵՆ «ՏԵՐՄԻՆԱՏՈՐԻՆ»

Կալիֆորնիայի նահանգի հայկական համայնքի ներկայացուցիչների ձայները կարող էին վճռական դեր խաղալ:

8 հոկտեմբերի 2003
Լոս-Անջելեսից ստացված տեղեկությունների համաձայն, հիմքեր չկան կասկածելու, որ Առնոլդ Շվարցնեյգերը հաղթել է երեքշաբթի Կալիֆորնիայում տեղի ունեցած նահանգապետի ընտրություններում: «Տերմինատորին» կողմ են արտահայտվել Ամերիկայի ամենախիտ բնակեցված նահանգի բնակիչների կեսից ավելին: Կինոաստղին աջակցողների թվում քիչ չեն նաեւ հայերը: Եթե նկատի ունենանք Կալիֆորնիայում բնակվող հայ ընտրողների թիվը, ապա ակնհայտ է, որ նրանց ձայնը վճռական կարող էր լինել:
 
---