1

ԻՐԱՆԸ ԿՕԳՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՎԱՐՏԵԼ ՀՈՂՄԱԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

11 հոկտեմբերի 2003 - 20:57 AMT  13:18 GMT
Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը եւ Իրանի արտգործնախարար Քեմալ Խարազին Թեհրանում հուշագիր են ստորագրել համագործակցության շուրջ:

«ՆԱԻՐԻՏ» ԳՈՐԾԱՐԱՆԸ ԿՀԱՆՁՆՎԻ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆԸ

11 հոկտեմբերի 2003 - 20:56 AMT  13:18 GMT
Հոկտեմբերի վերջին նախատեսվում է ստորագրել պայմանագիր` քիմիական «Նաիրիտ» գործարանը Ռուսաստանի «ՌունաԲանկ»-ին պատկանող «Նաիրիտ տրաստ» ֆիրմայի հավատարմագրային կառավարմանը հանձնելու վերաբերյալ:

ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԿՔՎԵԱՐԿԻ ԱՄՆ-ՈՒՄ

11 հոկտեմբերի 2003 - 20:12 AMT  13:18 GMT
Ադրբեջանի նախագահը չի հասցնի դուրս գրվել Քլիվլենդի հիվանդանոցից եւ հոկտեմբերի 15-ին անցկացվելիք նախագահական ընտրություններին երկիր վերադառնա ԱՄՆ-ից, հայտարարել է Իլհամ Ալիեւը:

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՊԵՏԱԿԱՆ ԵՐԳՉԱԽՈՒՄԲԸ ԲԱՐՍԵԼՈՆՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՈՍԿԵ ՄԵԴԱԼԻ

11 հոկտեմբերի 2003 - 19:43 AMT  13:18 GMT
Այս փաստը բուռն արձագանք է գտել ադրբեջանցիների մոտ, որոնք հայտարարել են, որ «Լեռնային Ղարաբաղի արվեստն ու մշակույթը կրում են ազգայնական բնույթ»:

ԵՐԵՎԱՆԸ ՏՈՆՈՒՄ Է ԻՐ 2785-ԱՄՅԱԿԸ

11 հոկտեմբերի 2003 - 19:41 AMT  13:18 GMT
Այս օռեռին կանցկացվեն նաեւ Արեւելյան Հայաստանը Ռուսաստանին միավորվելու 175-ամյակին նվիրված միջոցառումներ, որոնք կազմակերպվել են Երեւանի քաղաքապետարանի, Մոսկվայի կառավարության եւ «Ռուսաստանի հայերի միության» մասնակցությամբ:

Ո՞ւՄ Է ԾԱՌԱՅՈւՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՐԻԱՐՔԸ

10 հոկտեմբերի 2003 - 05:00 AMT  13:18 GMT
Եվրոպական Միությանն անդամակցելու` թուրքերի հավակնություններն, այնուամենայնիվ, պաշտոնական Անկարային չստիպեցին հրաժարվել էթնիկ եւ կրոնական փոքրամասնությունների իրավունքների ոտնահարման քաղաքականությունից: Թուրքիայի ղեկավարությունը ճնշման հատուկ միջոցներ է կիրառում Կոնստանտինոպոլսի հայ առաքելական եկեղեցու եւ նրա առաջնորդ արքեպիսկոպոս Մեսրոպ Մուտաֆյանի հանդեպ: Հայրենակիցների ճակատագրով անհանգստացած հայ պատրիարքը վաղուց արդեն հատուկ ծառայությունների փաստացի գերին է դարձել: Սակայն արքեպիսկոպոսի հնազանդությունը չի թեթեւացրել այն սակավաթիվ հայերի ծանր տառապանքները, որոնք դեռեւս չեն լքել Թուրքիան:
1
---