12

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄՈԼՈՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է ԳՑԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԳԾՈՎ ԵԽԽՎ ԶԵԿՈՒՑՈՂԻՆ

10 նոյեմբերի 2003 - 23:42 AMT  14:06 GMT
Եվրխորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Լեռնային Ղարաբաղի գծով զեկուցող Թերի Դեւիսի անցած հուլիսին նախանշված այցը տարածաշրջան հետաձգվել էր ադրբեջանական կողմի պահանջի պատճառով` Լեռնային Ղարաբաղ այցելել միայն Ադրբեջանի տարածքով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ ԿԱՆՑՆԻ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

10 նոյեմբերի 2003 - 23:32 AMT  14:06 GMT
Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նոյեմբերի 11-ից կմեկնի կարճատեւ արձակուրդ, որի ընթացքում առողջության հետ կապված ընդհանուր հետազոտության կենթարկվի Մոսկվայում:

ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ԴԻՏԱՐԿՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ ՄԻՆՉԵՎ ՀԱՋՈՐԴ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

10 նոյեմբերի 2003 - 23:15 AMT  14:06 GMT
Այդպիսի որոշում է կայացվել նոյեմբերի 5-ին Փարիզում` ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի դիտարկման հանձնաժողովի նիստում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈԻԹՅՈՒՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԱՊՀ ՄԻՋԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

10 նոյեմբերի 2003 - 22:32 AMT  14:06 GMT
Նոյեմբերի 11-15-ը Հայաստանի խորհրդարանի պատվիրակությունը խոսնակ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ կայցելի Սանկտ Պետերբուրգ` մասնակցելու ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի հերթական 22-րդ նիստի աշխատանքներին:

ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԹՄՐԱԲԻԶՆԵՍՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՄԻ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ

10 նոյեմբերի 2003 - 22:14 AMT  14:06 GMT
Ձերբակալվածի տան խուզարկության ժամանակ հայտնաբերվել է 1,3 կիլոգրամ հերոին:

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ԲԱՐՁՐ ՏԵՄՊԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԵՏՔ Է ՊԱՀՊԱՆՎԵՆ ԱՌՆՎԱԶՆ 10 ՏԱՐԻ

10 նոյեմբերի 2003 - 21:51 AMT  14:06 GMT
Այդ մասին այսօր Երեւանում հայտարարել է Արժութային միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Հորստ Քյոլերը:

ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ ԻՐԱՆՈՒՄ ԿՍԿՍԻ ԳՈՐԾԵԼ ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ԾԽԱԽՈՏԻ ԳՈՐԾԱՐԱՆԸ

10 նոյեմբերի 2003 - 21:47 AMT  14:06 GMT
Արտադրանքը կիրացվի ոչ միայն Իրանում, այլեւ տարածաշրջանի մյուս երկրներում:

ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ԿՔՆՆԱՐԿԵՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ՀԱՐՑԵՐԸ

10 նոյեմբերի 2003 - 21:08 AMT  14:06 GMT
Համագործակցության մասնակից-պետությունների Պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին Մոսկվայում:

«APEX» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՅՈՒՐԱՑՆՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆ-ՎՐԱՍՏԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ-ՄԻՋԻՆ ԱՐԵՎԵԼՔ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԸ

10 նոյեմբերի 2003 - 21:05 AMT  14:06 GMT
առաջիկայում փորձնական երթուղի է դուրս գալիս երկու մեքենա` մեկը Թբիլիսիից Իրանով մինչեւ Արաբական Միացյալ Էմիրություններ եւ երկրորդը` Հայաստանից մինչեւ Հյուսիսային Իրաք (Հարավային Քրդստան):

ԱՄՀ ՏՆՕՐԵՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԹՈՒՐՔԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՀԱՐՑԸ

10 նոյեմբերի 2003 - 18:59 AMT  14:06 GMT
Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման խնդիրն են քննարկել այսօր Երեւանում Արժույթի Միջազգային Հիմնադրամի գործադիր տնօրեն Հորսթ Քյոլերն ու Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
12
---