12

ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՕԳՆԱԿԱՆԸ ԵՐԵՎԱՆ ԿԺԱՄԱՆԻ ՇԱԲԱԹՎԱ ՎԵՐՋՈՒՄ

19 նոյեմբերի 2003 - 23:30 AMT  08:32 GMT
Նախատեսվում են Լինն Պասկոի հանդիպումները Հայաստանի ղեկավարության հետ:

ԱՄՆ-Ն ՄՏԱԴԻՐ ՉԷ ՌԱԶՄԱԿԱՅԱՆՆԵՐ ՏԵՂԱԿԱՅԵԼ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԱՄՆ ԶՈՐՔԵՐԻ ՓՈԽՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ

19 նոյեմբերի 2003 - 22:50 AMT  08:32 GMT
Գեներալ Չարլզ Վոլդը հանդես է եկել Հարավային Կովկասի երեք երկրների, Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Թուրքիայի մասնակցությամբ միացյալ զորախմբի ձեւավորման օգտին, որը կհակազդի ահաբեկչության նոր մարտահրավերներին:

ԱՄԵՐԻԿԱՑԻ ԳԵՆԵՐԱԼԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՅՑԸ ՍԿՍՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՑ

19 նոյեմբերի 2003 - 22:10 AMT  08:32 GMT
Հայ-ամերիկյան ռազմական համագործակցության ներկա վիճակն ու հեռանկարներն են քննարկել այսօր Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ու Եվրոպայում ԱՄՆ Զինված ուժերի հրամանատարի տեղակալ, գեներալ Չարլզ Ուոլդը:

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՎԵՐՋՆԱԳԻՐ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ՄՈՍԿՎԱՅԻՆ

19 նոյեմբերի 2003 - 22:01 AMT  08:32 GMT
Բաքվի ոստիկանությունը այսօր կասեցրել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան առջեւ չարտոնված պիկետ անցկացնելու «Ղարաբաղի ազատագրման կազակերպության» փորձը:

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

19 նոյեմբերի 2003 - 21:15 AMT  08:32 GMT
«Կովկասյան քառյակի» երկրների`Ռուսաստանի, Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդները կհանդիպեն նոյեմբերի 26-ին Մոսկվայում:

ԲԱՔՈՒՆ ՓՈՐՁՈՒՄ Է ՄԵՂՄԵԼ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ ՈՉ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՔԱՅԼԸ

19 նոյեմբերի 2003 - 21:13 AMT  08:32 GMT
Ադրբեջանի նախագահը չի ընդունել ԵԽԽՎ մոնիտորինգի խմբի պատվիրակությանը միմիայն տեխնիկական պատճառներով եւ պետք չէ փորձել բացատրել այդ փաստն այլ հանգամանքներով, հայտարարել է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության նոր ղեկավար Սամեդ Սեիդովը:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՈՐԾՈՒՄ Է 34 ԽԱՂԱՏՈՒՆ ԵՎ 16 ԼՈՏՈՏՐՈՆ

19 նոյեմբերի 2003 - 20:52 AMT  08:32 GMT
Հայաստանի հարկային ծառայության պետի տեղակալի խոսքերով, ընթացիկ տարվա 9 ամիսների արդյունքներով խաղատները երկրի պետբյուջեն լրացրել են 331,4 մլն դրամով, լոտոտրոնները` 14 մլն դրամով:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԱՆԴՈՐՐԱՆ ՀՍԱՏԱՏԵՑԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

19 նոյեմբերի 2003 - 19:43 AMT  08:32 GMT
Այսօր Փարիզում համապատասխան արձանագրություն են ստորագրել Ֆրանսիայում այդ երկրների դեսպաններ Էդվարդ Նալբանդյանը եւ Իմմա Տորը:

ԱԴՐԲԵՋԱՆԻՑ ԳԱՂԹԱԾՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՐԿԱՐԵՑՎԵԼ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

19 նոյեմբերի 2003 - 19:29 AMT  08:32 GMT
Հայաստանի Ազգային Ժողովը հաստատել է փոփոխությունները «Քաղաքացիության մասին» օրենքում, ըստ որոնց մինչեւ 2005 թվականի դեկտեմբերի 31-ը երկարեցվել են հայկական քաղաքացիության ստացման ժամկետները Ադրբեջանից փախստականների համար:

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎՐԱԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

19 նոյեմբերի 2003 - 18:58 AMT  08:32 GMT
Այդ համատեքստում Հայաստանի փոխարտգործնախարար Ռուբեն Շուգարյանն ու ՀՀ-ում Բելգիայի դեսպան Անդրե Մերնիեն կարեւորել են դեկտեմբերին կայանալիք ՀՀ նախագահի այցը Եվրամիության մայրաքաղաք` Բրյուսել:
12
---