Քաղաքականություն. ՆԱԻՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑ ՑՄԱՀ ԲԱՆՏԱՐԿՈՒԹՅԱՆԱվարտվեց Հայաստանի պատմության մեջ ամենաաղմկոտ քաղաքական հանցագործության դատավարությունը: 2 դեկտեմբերի 2003 Դեկտեմբերի 2-ին հրապարակվեց 1999թ.-ի հոկտեմբերի 27-ին Հայաստանի խորհրդարանում ահաբեկություն իրականացրած անձանց դատավճիռը: 5 ահաբեկիչներ դատապարտվեցին պատժի բարձրագույն աստիճանին` ցմահ բանտարկության: Հիշեցնենք, որ Հայաստանի պատմության մեջ ամենաաղմկոտ քաղաքական հանցագործության զոհերն էին դարձել խորհրդարանի խոսնակ Կարեն Դեմիրճյանը, կառավարության ղեկավար Վազգեն Սարգսյանը, ինչպես նաեւ` մեկ նախարար եւ հինգ պատգամավոր: |