Քաղաքականություն.

ՊԵՏԴՈՒՄԱՅԻ ՆՈՐ ԿԱԶՄՈՒՄ ՀԱՅԵՐՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԿԼԻՆԵՆ, ՔԱՆ ՆԱԽՈՐԴՈՒՄ

Ռուսաստանի հայերի միությունն, ընդհանուր առմամբ, գոհ է դեկտմեբերի 7-ին կայացած ռուսական խորհրդարանի ստորին պալատի ընտրությունների արդյունքներից:

8 դեկտեմբերի 2003
Կիրակի կայացած Պետդումայի ընտրություններին Ռուսաստանի հայկական համայնքին հաջողվեց իրականացնել «նվազագույն ծրագիրը» եւ ստորին պալատ անցկացնել մի քանի ներկայացուցիչ: Այսօր արդեն համոզված կարելի է պնդել, որ Ռուսաստանի դումայում հայերի թիվն ավելի շատ կլինի, քան նախորդի կազմում: Կուսակցությունների եւ ընտրական միավորումների ցուցակում ընդգրկված էին շուրջ երեք տասնյակ հայեր: Նրանցից նվազագույնը հինգին կարելի է արդեն պատգամավոր համարել:
 
---