Քաղաքականություն. ԼՂՀ-Ն ԱՌԱՎԵԼ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐ Է, ՔԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԸԱյս եզրակացության են հանգել «Ֆրիդոմ Հաուզ» ամերիկյան իրավապաշտպան կազմակերպության փորձագետները: 20 դեկտեմբերի 2003 «Ֆրիդոմ Հաուզ» ամերիկյան իրավապաշտպան հայտնի կազմակերպությունը, ամփոփելով անցնող տարվա արդյունքները, տարածել է աշխարհում քաղաքական իրավունքի եւ քաղաքացիական ազատության հարցերին առնչվող ավանդական հաշվետվությունը: Լուրջ վերլուծության վրա հիմնված փաստաթուղթը առանձնացնում է երեք տիպի պետություն` «ազատ», «մասնակիորեն ազատ» եւ «անազատ»: Ինչպես նախորդ տարիներին, Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղն ընդգրկված են երկրորդ խմբում: Միաժամանակ, ամերիկյան փորձագետներն Ադրբեջանը որակել են որպես «անազատ» երկիր` դասելով նրան այն պետությունների շարքը, որտեղ «բացակայում են հիմնական քաղաքական սկզբունքները, իսկ քաղաքացիական ազատությունները զանգվածաբար եւ պարբերաբար ոտնահարվում են»: ![]() |