1

ՅՈՒՐԻ ՄԵՐԶԼՅԱԿՈՎԸ ՀԵՐՔԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

25 դեկտեմբերի 2003 - 23:24 AMT  17:09 GMT
ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահը հերքել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Վիլայաթ Գուլիեւի հայտարարությունները իր հետ վարած բանակցությունների մասին:

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԴՐՎԵԼ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԻԱՅՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ, ԳՏՆՈՒՄ Է ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ

25 դեկտեմբերի 2003 - 22:45 AMT  17:09 GMT
Ռոբերտ Քոչարյանի խոսքերով, բոլոր հաջող լուծում ստացած հակամարտությունները անցել են կարգավորման գործընթացի գաղտնիության պայմաններում, որպեսզի կարգավորումը չզոհաբերվի ընթացիկ քաղաքական գործընթացներին:

ԱՄՆ ԴԵՍՊԱՆԸ ԲԱՔՎՈՒՄ ՉԳԻՏԻ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՅՆՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

25 դեկտեմբերի 2003 - 22:44 AMT  17:09 GMT
Րենո Հարնիշը նշել է, որ ԱՄՆ-ի զորքերի տեղակայման մասին կոնկրետ որոշում դեռեւս չի կայացվել:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԻ ԶԳՈՒՄ ՃՆՇՈՒՄ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳԾՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՋՆՈՐԴՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ

25 դեկտեմբերի 2003 - 22:07 AMT  17:09 GMT
Հայաստանի նախագահը հերքել է ընդդիմության հայտարարություններն այն մասին, թե միջնորդները ճնշում են գործադրում` հարկադրելով ստորագրել Հայաստանի համար անշահավետ փաստաթուղթ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԿՀԵՏԵՎԵՆ ՎՐԱՍՏԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

25 դեկտեմբերի 2003 - 20:43 AMT  17:09 GMT
Հայաստանի ներկայացուցիչները ԱՊՀ դիտորդական առաքելության կազմում կհետեվեն հունվարի 4-ին Վրաստանում կայանալիք նախագահական ընտրությունների ընթացքին:

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԱՄԱՆՕՐԸ ՉԵՂՅԱԼ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ

25 դեկտեմբերի 2003 - 20:33 AMT  17:09 GMT
Միեւնույն ժամանակ Բաքվի քաղաքապետը առաջարկել է Ադրբեջանը վերանվանել Հեյդարստան, իսկ ադրբեջանցիներին` հեյդարցիներ:

«ԱՐՄԵՆՏԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ԵՆԹԱՐԿԵԼ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍՊԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ

25 դեկտեմբերի 2003 - 20:29 AMT  17:09 GMT
Երեւանի մի շարք ավտոմատ հեռախոսակայններում ստուգումների արդյունքում արձանագրվել է, որ «ԱրմենՏել»-ը միտումնավոր չի կատարում Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության որոշումները:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԽՍՏԱՑՎՈՒՄ Է ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՈՐԴԵԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ

25 դեկտեմբերի 2003 - 20:29 AMT  17:09 GMT
Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել երեխայի որդեգրման կարգում փոփոխություններ կատարվելու վերաբերյալ:

2004 ԹՎԱԿԱՆԻՆ ԱՄՆ-Ն ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՀԱՄԱՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

25 դեկտեմբերի 2003 - 20:14 AMT  17:09 GMT
Այդ մասին ասվում է ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Օրդվեյի ամանօրյա ուղերձում հայ ժողովրդին:

ՉԵՉԵՆ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ ԲԱՔՎԻՑ

23 դեկտեմբերի 2003 - 04:00 AMT  17:09 GMT
Ռուսաստանի իրավապահ մարմինները նոր փաստեր են ձեռք բերել, որոնք վկայում են ադրբեջանցիների հետ չեչեն ահաբեկիչների ունեցած սերտ կապերի մասին: Հակաահաբեկչական գործողությունների տարածքային օպերատիվ շտաբն օրերս տեղեկատվություն է տարածել այն մասին, որ Բաքվում գործում է բարեգործական հիմնադրամ, որը ֆինանսավորում է Հյուսիսային Կովկասում գործող ծայրահեղական խմբավորմանը: Դրանից անմիջապես հետո համապատասխան հայտարարություն է տարածել նաեւ Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը: Փաստաթղթում նշվում է բանդիտային խմբավորումների ֆինանսավորման աղբյուրները բացահայտելուն ուղղված հաջող օպերացիայի մասին: Ռուսաստանի ՆԳՆ-ն հավաստում է, որ գրոհայինների հովանավորների հետքը տանում է Ադրբեջանի մայրաքաղաք:
1
---