ԻՐԱՔՈՒՄ ՀԱՅ ՌԱԶՄԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՈՏԵՆՈՒՄ ԵՆ ԱՎԱՐՏԻՆ

26 դեկտեմբերի 2003 - 18:02 AMT  17:34 GMT
ՀՀ ԱԳՆ բարձրաստիճան աղբյուրի տվյալներով` բանակցությունների ընթացքում ճշտվում են տեխնիկական հարցերը, եւ դրանց արդյունքում համապատասխան համաձայնագիր կստորագրվի:

ԲԱՔՎՈՒՄ ՃՆՇՎՈՒՄ ԵՆ ԲՈՂՈՔԱԿԱՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

25 դեկտեմբերի 2003 - 04:00 AMT  17:34 GMT
«ֆորում 18» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, որի կենտրոնը գտնվում է Օսլոյում, տարածել է Եվրոպայի եւ աշխարհի երկրներում հավատացյալների իրավունքների վերաբերյալ իր ամենամյա հաշվետվությունը: Նորվեգացի իրավապաշտպաններն Ադրբեջանը ներառել են այն երկրների ցանկում, որտեղ ճնշվում են քաղաքացիների կրոնական դավանանքի իրավունքները: «Ադրբեջանի կառավարությունը թշնամաբար է վերաբերվում կրոնական ազատության գաղափարին, որն, ակնհայտորեն, պայմանավորված է սոցիալական ուժերի հանդեպ չինովնիկների ունեցած վախով, ինչպես նաեւ այլընտրանքի հանդեպ ունեցած անբարյացկամությամբ»,- նշվում է փաստաթղթում: «ֆորում-18» կազմակերպության հաշվետվությունը վերջին երկու շաբաթվա մեջ պաշտոնական Բաքվի վարկանիշին ուղղված երկրորդ ուժեղ հարվածն էր:
---