12

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՈՒԺԻ ՄԵՋ Է ԹՈՂԵԼ «ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի» ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՎՃԻՌԸ

22 հունվարի 2004 - 22:34 AMT  11:45 GMT
Հայաստանի Ռազմական եւ քրեական գործերի բողոքարկման դատարանը այսօր որոշում է կայացրել 1999 թվականի Հայաստանի խորհրդարանում կատարված ահաբեկչության գործով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱԽԱՌՆ ՆԵՐՔԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՃԸ 2003 ԹՎԱԿԱՆԻՆ ԿԱԶՄԵԼ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 13 ՏՈԿՈՍ

22 հունվարի 2004 - 22:09 AMT  11:45 GMT
2003 թվականին արդյունաբերական արտադրությունը Հայաստանում ավելացել է 14,9 տոկոսով` կազմելով մոտավորապես 747 մլն դոլար:

ԻՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՄՏԱԴԻՐ Է ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏԱԼ

22 հունվարի 2004 - 21:24 AMT  11:45 GMT
Դրա պատճառ է հանդիսացել «Իսլամական հեղափոխության պահապանների խորհրդի» մերժումը գրանցելու ժողովրդավարական կուսակցությունների թեկնածուներին փետրվարի 20-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար:

ՎՐԱՍՏԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԱՎԵԼԱՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԳՆՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ

22 հունվարի 2004 - 21:17 AMT  11:45 GMT
Հայաստանից Վրաստան էլեկտրաէներգիայի մատակարարումների ծավալի բարձրացման հետ կապված հարցերի քննարկման նպատակով այսօր Երեւան են ժամանում Վրաստանի էներգետիկայի նախարար Մամուկա Նիկոլաիշվիլին եւ «Տելասի» էներգետիկ ընկերության գլխավոր տնօրեն Դանգիրաս Միկալայունասը:

Ի.ԱԼԻԵՎԻ ՌԱԶՄԱՏԵՆՉ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՊՎԱԾ ԵՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՀԵՏ, ՈՐՈՆՔ ԾԱԳԵԼ ԵՆ ՆՐԱ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԳԱԼՈՒՆ ՊԵՍ, ԳՏՆՈՒՄ Է ՌՈՒՍ ՔԱՂԱՔԱԳԵՏԸ

22 հունվարի 2004 - 20:56 AMT  11:45 GMT
Ղարաբաղյան պատերազմի վերսկսումը անհնար է, հայտարարել է Ռուսաստանի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Սերգեյ Մարկովը` մեկնաբանելով Իլհամ Ալիեւի հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության ուժային լուծման հնարավորության մասին:

ԱՄՆ-Ն ԿՈՉ Է ԱՐԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԱՐԱԳԱՑՆԵԼ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻ ԳՈՐԾԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ

22 հունվարի 2004 - 19:16 AMT  11:45 GMT
Ինչպես նախօրեին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ադամ Էրելին, «մենք գտնում ենք, որ իշխանությունները կա՛մ պետք է ներկայացնեն ձերբակալվածների մեղքի ապացույցներ, կա՛մ ազատ արձակեն նրանց»:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԲՆԱԿԱՆ Է ՀԱՄԱՐՈՒՄ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՓԱՐԻԶՈՒՄ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ ԶՐՈՒՅՑՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ

22 հունվարի 2004 - 18:35 AMT  11:45 GMT
Չի բացառվում, որ Ի.Ալիեւը կտեղեկացվի Հայաստանի եւ Ադրեբջանի ղեկավարների ղարաբաղյան հարցի կարգավորման շուրջ նախորդ բանակցությունների բովանդակության վերաբերյալ, նշել է Վ.Օսկանյանը:

ԲՈՒԼՂԱՐԻԱՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԲԱԼԿԱՆՆԵՐՈՒՄ ՆԱՏՕ-Ի ԵՎ ԵԱՀԿ-Ի ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԸ ԿԻՐԱՌԵԼ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ

22 հունվարի 2004 - 17:55 AMT  11:45 GMT
Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Բուլղարիայի արտգործնախարար Սողոմոն Պասսին` ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաափ դե Հուփ Շեֆֆերի հետ հանդիպման ժամանակ:

ՌԱՕ «ԵԷՍ ՌՈՍՍԻԻ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԲԱՐՁՐԱՑՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՎՐԱՍՏԱՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՍԱԿԱԳԻՆԸ ՓԵՏՐՎԱՐԻՑ

22 հունվարի 2004 - 17:42 AMT  11:45 GMT
ՄԷԿ-ի գլխավոր տնօրեն Միխաիլ Մանտրովի խոսքերով, այդ քայլը ձեռնարկվել է հաշվի առնելով վրացական էներգահամակարգի բարդ վիճակը:

ԻՍՊԱՆԻԱՅԻ ՄԵՐԻԴԱ ՔԱՂԱՔՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑ

22 հունվարի 2004 - 17:37 AMT  11:45 GMT
Դպրոցում սովորում է 5-ից 14 տարեկան 12 հայ երեխա, կան նաեւ իսպանացիներ, արգենտինացիներ, ուկրաինացիներ եւ ռուսներ:
12
---