12

ՎՐԱՍՏԱՆԸ ԻՋԵՑՐԵԼ Է ՏԱՐԱՆՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԵՌՆԵՐԻ ՀԱՄԱՐ

4 փետրվարի 2004 - 23:19 AMT  17:04 GMT
Ներկայումս սահմանված է 24 տոկոսանոց զեղջ նավթամթերքի տարանցման եւ 17 տոկոսանոց զեղջ` մյուս բեռների համար:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԻՐ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ Է ԱՌԱՋԱՐԿԵԼ ՎՐԱՍՏԱՆԻՆ ԱԲԽԱԶԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ

4 փետրվարի 2004 - 22:41 AMT  17:04 GMT
ՀՀ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանի խոսքերով, այդ երկաթուղու բացումը շահավետ է ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ Վրաստանի համար, որն այսօր ստիպված է իր բեռները անցկացնել շրջանցող ճանապարհով` վճարելով Ադրբեջանին տարանցման համար:

ՆԱՏՕ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ Է ԲԱՔՎՈՒՄ «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՄԱՏԵՂ ՋԱՆՔ-2004» ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ

4 փետրվարի 2004 - 22:38 AMT  17:04 GMT
Ֆեդերիկո Յանիզը մտադիր է երաշխիքներ ստանալ, որ պաշտոնական Բաքուն այլեւս չի խոչընդոտի հայ զինվորների մասնակցությանն զորավարժություններին եւ նախապատրաստական միջոցառումներին, որոնք անցկացվելու են Ադրբեջանի տարածքում:

«ԱՐՄԵՆՏԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ 2004 ԹՎԿԱՆԻՆ ԱԿՆԿԱԼՈՒՄ Է ՍՏԱՆԱԼ 157 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ԵԿԱՄՈՒՏ

4 փետրվարի 2004 - 21:49 AMT  17:04 GMT
Ընկերության ղեկավարությունը նախատեսում է հանրապետության կապի ոլորտի զարգացման նպատակով ներդնել 43,86 մլն դոլար:

ԻՐԱՆԻՑ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՄԹԵՐՔՆԵՐԸ ԾԱՆՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԲԱՐՁՐ ՏՈԿՈՍ ԵՆ ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ

4 փետրվարի 2004 - 21:29 AMT  17:04 GMT
Հայաստանի սպառողների իրավունքների պաշտպանության միության նախագահ Աբգար Եգոյանի խոսքերով, խոսքը վերաբերում է, մասնավորապես, շոկոլադին, վաֆլուն, փոշիացված հյութերին, մարգարինին, կենդանական եւ բուսական յուղերին, մսին եւ տարբեր համեմունքներին:

ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ՄԵՆՔ ԿՑԱՆԿԱՆԱՅԻՆՔ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ, ԱՅԼ ՈՉ ԹԵ` ՄՐՑԱԿՑԵԼ

4 փետրվարի 2004 - 19:17 AMT  17:04 GMT
Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի կարող լինել սակարկության, բանակցությունների եւ խոսակցությունների առարկա, հայտարարել է Ադրբեջանի նախագահը «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում:

ՎՐԱՍՏԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ ՉԻ ԲԱՑԱՌԵԼ ԵՐԿՐԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀ ԷԴՈՒԱՐԴ ՇԵՎԱՐԴՆԱՁԵԻ ՁԵՐԲԱԿԱԼՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

4 փետրվարի 2004 - 18:57 AMT  17:04 GMT
Այդ հայտարարությունը հնչել է տրանսպորտի, կապի եւ կոմունիկացիաների նախարար Մերաբ Ադեիշվիլու սկսված հարցաքննության առնչությամբ, որին ձերբակալել են ծառայողական դիրքը չարաշահելու եւ ֆինանսական հափշտակությունների մեղադրանքով:

ԱՄԵՐԻԿԱՑԻ ԳՐՈՂՆԵՐԸ ՄԵՂԱԴՐԵԼ ԵՆ «ՆՅՈՒ ՅՈՐՔ ԹԱՅՄՍ» ԹԵՐԹԻՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՊ ԵՐԿԻՄԱՍՏ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ՀԱՄԱՐ

4 փետրվարի 2004 - 17:52 AMT  17:04 GMT
Հայտնի ամերիկահայ պատմաբան եւ հրապարակախոս Պիտեր Բալաքյանը եւ 2003 թվականի Պուլտցերյան մրցանակի դափնեկիր, գրող Սամանթա Փաուերը հանդես են եկել քննադատությամբ «Նյու Յորք Թայմս» թերթի հասցեին` վերջինիս Հայոց ցեղասպանության պատմական եղելության մասին երկիմաստ, ոչ միանշանակ արտահայտությունների համար:

ԵՐԻՏԱՐՍԱՐԴ ՀԱՅ ԳԻՏՆԱԿԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ

4 փետրվարի 2004 - 17:10 AMT  17:04 GMT
Ռուսաստանի նախագահի դրամաշնորհին արժանացած երիտասարդ գիտնականների թվում է նաեւ տեխնիկական գիտությունների թեկնածու, Հյուսիս-Կովկասյան տեխնիկական համալսարանի մեքենաների մասերի ամբիոնի դոցենտ Անանիա Բարիյանը:

ՎԱՂԸ ԵՐԵՎԱՆ ԿԺԱՄԱՆԻ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՎ ԵԱՀԿ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ

4 փետրվարի 2004 - 17:08 AMT  17:04 GMT
Գորան Լենմարկերը կհանդիպի երկրի խորհրդարանի ղեկավարության, արտգործնախարարի եւ պաշտպանության նախարարի հետ:
12
---