12

ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԵՐԹԻ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԽՈՍՆԱԿԻ ՀԵՏ

13 ապրիլի 2004 - 00:43 AMT  04:59 GMT
Ընդդիմության ղեկավարությունը պահանջել է հեռուստաընկերություններից` ապահովել երթի ուղիղ հեռարձակումը:

ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՎԱՐՉԱԿԱՆ ԿԱԼԱՆՔԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ 31 ՄԱՐԴ

13 ապրիլի 2004 - 00:10 AMT  04:59 GMT
Ապրիլի 9-ից առ այսօր ընդդիմության չարտոնված հանրահավաքներին մասնակցելուց հետո հասարակական կարգը խախտելու համար Երեւանի ոստիկանության բաժանմունքներ բերման է ենթարկվել 61 քաղաքացի:

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՇԱՐԺՎԵԼ ԵՆ ԴԵՊԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՆՍՏԱՎԱՅՐԸ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ

12 ապրիլի 2004 - 23:33 AMT  04:59 GMT
Ներկայումս երթի մասնակիցները Բաղրամյանի պողոտայի վրա կանգնեցված են ոստիկանության զորքերի պատնեշով` ՀՀ Ազգային ժողովի շենքի մոտ (նախագահի նստավայրից մի փոքր ներքեւ):

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՄԵԿՆԵԼ Է ԻՐԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ

12 ապրիլի 2004 - 23:00 AMT  04:59 GMT
Նախատեսված են հայ նախարարի հանդիպումները Իրանի նախագահ Մոհամմադ Խաթամիի, Անվտանգության խորհրդի քարտուղար Հասան Ռոհանիի եւ երկրի ԱԳՆ ղեկավար Քամալ Խարազիի հետ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՍԱՆՔՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՀԱՊԿ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

12 ապրիլի 2004 - 22:31 AMT  04:59 GMT
ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի ապրիլի 16-17-ը Սանքտ Պետերբուրգում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի հերթական նիստին:

ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՄԵՐԺԵԼ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ

12 ապրիլի 2004 - 22:22 AMT  04:59 GMT
Վրաստանի Ախալցխայի շրջանի դատարանը մերժել է Հայկական հասարակական կազմակերպությունների համակարգող խորհուրդը գրանցելու վերաբերյալ դիմումը` բացատրելով դա «փաստաթղթային անճշտություններով»:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻ ՀԵՏ

12 ապրիլի 2004 - 20:43 AMT  04:59 GMT
Կողմերն անդրադարձել են հայ-ամերիկյան ռազմական համագործակցության ներկայիս վիճակին ու հեռանկարներին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԵՌՕՐՅԱՆ ՉԻ ԿԱՅԱՆԱ ՔՎՈՐՈՒՄԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ

12 ապրիլի 2004 - 20:34 AMT  04:59 GMT
Երկրում քաղաքական արհեստական լարումներից խուսափելու նպատակով Հայաստանի հանրապետական կուսակցության, «Օրինաց երկիր» եւ «Դաշնակցություն» կուսակցությունների պատգամավորական խմբակցությունները նպատակահարմար չեն համարում իրենց մասնակցությունն ապրիլի 12-14-ի խորհրդարանական եռօրյայի աշխատանքներին:

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏԱՑԵԼ Է ՉԻՆԱՍՏԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀՐԱՎԵՐԸ` ՊԵՏԱԿԱՆ ԱՅՑ ԿԱՏԱՐԵԼ ՊԵԿԻՆ

12 ապրիլի 2004 - 19:59 AMT  04:59 GMT
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Չինաստանի ԱԳՆ պատվիրակությանը փոխարտգործնախարար Լի Հույի գլխավորությամբ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ ՌՈՒԱՆԴԱՅԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 10-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

12 ապրիլի 2004 - 19:51 AMT  04:59 GMT
Չարի կանխարգելման լավագույն միջոցը անցյալի ողբերգական իրադարձություններին արդար եւ շիտակ գնահատական տալն է, ասվում է հայտարարության մեջ:
12
---