1

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ Է ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑ ԸՆԴԴԵՄ «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅԱՆ

24 մայիսի 2004 - 19:40 AMT  21:10 GMT
Ակցիայի մասնակիցները ստորագրություններ էին հավաքում Սուրեն Սուրենյանցին ազատ արձակելու պահանջի տակ, որը մտադիր են ներկայացնել Գլխավոր դատախազություն:

ՌՈՒՍ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՕՐԻՆՄԱՆԸ ՀԱՆՁՆԵԼ ԱՆԴՐԿՈՎԿԱՍԻ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԱԲԽԱԶԱԿԱՆ ՀԱՏՎԱԾԸ

24 մայիսի 2004 - 19:30 AMT  21:10 GMT
Ռուսաստանի Դաշնության խորհրդի ԱՊՀ գործերով հանձնաժողովի նախագահ Վադիմ Գուստովը նպատակահարմար է գտնում երկաթուղու այդ հատվածը Հայաստանի կառավարմանը հանձնել 20 տարի ժամկետով, ԱՊՀ-ի խաղաղարար ուժերի հսկողությամբ:

ԿԻՊՐՈՍԻՑ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆ Է ՀԱՎԱԿՆՈՒՄ ԸՆՏՐՎԵԼ ՄԻ ՀԱՅ

24 մայիսի 2004 - 19:28 AMT  21:10 GMT
Լառնակայում բնակվող հայազգի կիպրոսցի Արտո Մալյանը Եվրախորհրդարանի պատգամավորի թեկնածու է:

ՌԵՋԵՓ ԷՐԴՈՂԱՆ. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ԽԱՆԳԱՐՈՒՄ Է ԱՆԿԱՐԱՅԻՆ ՆՈՐՄԱԼԱՑՆԵԼ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ

24 մայիսի 2004 - 19:27 AMT  21:10 GMT
Աշխարհում Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված ակտիվ քարոզարշավի շարունակման պայմաններում Թուրքիայի համար չափազանց դժվար է քայլեր ձեռնարկել հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ուղղությամբ, հայտարարել է Թուրքիայի վարչապետը:

ԱՋԱՐԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ՎԱՐԴԵՐԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ»

21 մայիսի 2004 - 05:00 AMT  21:10 GMT
Անկանխատեսելի իրադրություն է ստեղծվել Աջարիայի հայ համայնքում: Համայնքի մի խումբ ակտիվիստներ իրենց առաջնորդ Արմեն Գեւորգյանից պահանջել են անհապաղ ազատվել պաշտոնից: Վրաստանում տպագրվող հայկական ԶԼՄ-ների տվյալներով, համայնքի առաջնորդին յուրատեսակ ուլտիմատում ներկայացրած անձինք պնդում են, որ լիազորված են Աջարիայի ժամանակավոր վարչակարգի կողմից: Որպեսզի համոզվի, որ իր հրաժարականի հանձնարարականը տրված է վերեւից, Գեւորգյանը մեկնեց Թբիլիսի: Վրաստանի հայերի միության փոխնախագահ Վան Բայբուրդյանի հետ հանդիպումից հետո համայնքի ղեկավարը հաստատեց հրաժարական տալու իր մտադրությունը: Նոր նախագահի ընտրությունների համար գումարվելու է արտահերթ նիստ:
1
---