12

ՏԱՐԵՍԿԶԲԻՑ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ Է ՏԵՂԱՓՈԽՎԵԼ 82 ԸՆՏԱՆԻՔ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ, ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻՑ ԵՎ ՄԻՋԻՆ ԱՐԵՎԵԼՔԻՑ

8 հունիսի 2004 - 00:03 AMT  02:49 GMT
Վերաբնակների ընդհանուր թիվը կազմել է 326 մարդ, այդ թվում` 134-ը երեխա:

ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԵԿՆԵԼ Է ՓԱՐԻԶ

7 հունիսի 2004 - 23:41 AMT  02:49 GMT
Արկադի Ղուկասյանը կմասնակցի Ֆրանսիայում կազմակերպվող` ղարաբաղյան հակամարտության գոտում զինադադարի հաստատման 10-ամյակին նվիրված միջոցառումներին:

ՃԱՊՈՆԻԱՆ ՊԱՏՐԱՍՏ Է ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ԱՆԵԼ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԻՈԳԱԶԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ՋԵՐՄԱԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ

7 հունիսի 2004 - 23:25 AMT  02:49 GMT
ՀՀ բնության պահպանության նախարարությունը դրական եզրակացություն է տվել Նուբարաշենի աղբանոցի բազայի վրա 1,5 Մվտ հզորությամբ ՋԷԿ-ի շինարարության վերաբերյալ:

ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԸ ԽՆԴՐՈՒՄ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ ԿԱՌՈՒՑԵԼ ՓՈԿԱ ԳՅՈՒՂՈՒՄ

7 հունիսի 2004 - 22:36 AMT  02:49 GMT
Վրաստանի Փոկա գյուղի հայ բնակչությունը ստորագրահավաք է անցկացնում` դիմելու Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին II-ին գյուղում հայկական եկեղեցի կառուցելու խնդրանքով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԾՈՎ ԵԽԽՎ ԶԵԿՈՒՑՈՂՆԵՐԸ ԵՐԵՎԱՆ ԿԺԱՄԱՆԵՆ ՀՈՒՆԻՍԻ 11-ԻՆ

7 հունիսի 2004 - 22:23 AMT  02:49 GMT
Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի փորձագետներ Իրժի Յասկերնյան եւ Ռընե Անդրեն ԵԽԽՎ-ի հունիսյան նստաշրջանում կներկայացնեն Հայաստանի վերաբերյալ զեկույցը:

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՉԻ ԱՐՏՈՆԵԼ ԳՈՐԾՈՂ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՍԱՏԱՐՈՂ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ

7 հունիսի 2004 - 19:51 AMT  02:49 GMT
Երեւանի քաղաքապետարանը մերժել է Հայաստանի առաջադիմական կուսակցության հայտը հունիսի 7-ին Հայաստանի գործող իշխանությունների աջակցության հանրահավաք անցկացնելու վերաբերյալ:

ԵԱՀԿ ԽՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՕԳՏԻՆ

7 հունիսի 2004 - 19:09 AMT  02:49 GMT
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ղեկավարի հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը հանդիպել է ԼՂՀ ղեկավարության, խորհրդարանականների եւ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաեւ Շուշիյում փախստականների հետ:

ԲՈՒԽԱՐԵՍՏՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ «TIBCO-2004» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԱՎԱՃԱՌՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ

7 հունիսի 2004 - 18:40 AMT  02:49 GMT
Հայկական տաղավարում ներկայացված են եղել Երեւանի Կոնյակի եւ ոսկերչական գործարանների, ծխախոտի առաջատար «Գրանդ Տոբակո» ձեռնարկության եւ այլ ընկերությունների արտադրանքը:

ՍԱՄԱՐԱՅՈՒՄ ՊԱՅԹԵՑՎԱԾ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՏԱՂԱՎԱՐԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ ԷՐ ՀԱՅԵՐԻՆ

7 հունիսի 2004 - 18:30 AMT  02:49 GMT
Քննությունը պայթյունի մի քանի վարկած է ուսումնասիրում, որից գլխավորը սեփականության վերաբաժանման համար պայքարն է:

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎՔ ԵՆ ՍԿՍԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԷԿ-Ը ՓԱԿԵԼՈՒ ՊԱՀԱՆՋԻ ՏԱԿ

7 հունիսի 2004 - 17:53 AMT  02:49 GMT
Թուրքիայի Իգդիրի նահանգապետ Նուրեթթին Արասը հանդես է եկել հայտարարությամբ` Հայկական ատոմակայանի շուտափույթ փակման անհրաժեշտության մասին:
12
---