12

ԱՄՆ-Ն ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԱԿՏԻՎ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ

22 հուլիսի 2004 - 23:31 AMT  14:28 GMT
Այդ մասին ԱՄՆ-ի պետքարտուղար Քոլին Փաուելը հայտարարել է այցով ԱՄՆ-ում գտնվող Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ:

ԱՄՆ ՍԵՆԱՏՈՒՄ ՆԱՏՕ-Ի ԿՈՄԻՏԵԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԿԱՅՑԵԼԻ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ

22 հուլիսի 2004 - 23:10 AMT  14:28 GMT
«Անցումային ժողովրդավարությունների» նախագծի ղեկավար եւ ԱՄՆ Սենատում ՆԱՏՕ-ի կոմիտեի նախագահ Բրյուս Ջեքսոնը Ջեքսոնը եւ նրա գլխավորած պատվիրակությունը մինչ այդ եղել են Մերձդնեստրում, Աբխազիայում եւ Հարավային Օսիայում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՕԳՈՍՏՈՍԻՆ

22 հուլիսի 2004 - 23:02 AMT  14:28 GMT
Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայությունը հաստատել է, որ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հերթական հանդիպումը կայանալու է օգոստոսին:

ԲԱՔՈՒՆ ԱՄՆ-ԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՎԵՐԱՆԱՅԵԼ ՀԱՎԱՍԱՐ ՄՈՏԵՑՈՒՄԸ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ

22 հուլիսի 2004 - 22:22 AMT  14:28 GMT
Ադրբեջանի արտգործնախարարը Վաշինգտոնում հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ն մտադիր է այսուհետ եւս համագործակցությունը զարգացնել Ադրբեջանի հետ, ապա պարտավոր է համապատասխան մոտեցում ցուցաբերել ռազմական ոլորտում օգնություն ցույց տալու գործում:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԱՆՑԿԱՑՆԵԼ ԻՐ ՄՈՏ ԴԵՎԻՍԻ ԳԱՎԱԹԻ-2005 ԸՆՏՐԱԿԱՆ ՄՐՑԱՇԱՐԸ

22 հուլիսի 2004 - 22:09 AMT  14:28 GMT
Հայաստանի թենիսի ֆեդերացիան հանդես Է եկել 2005 թվականի Դեւիսի գավաթի 3-րդ խմբի եվրոաֆրիկյան ընտրական մրցաշարը Երեւանում անցկացնելու առաջարկությամբ:

ՖՐԱՆՍԻԱՑԻ ՍՈՑԻԱԼԻՍՏՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴԸ ԿՐԿԻՆ ՊԱՀԱՆՋԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

22 հուլիսի 2004 - 21:29 AMT  14:28 GMT
Մեկնաբանելով կուսակցության այդ դիրքորոշումը, նրա առաջնորդը հիշեցրել, որ ժամանակին Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է օրենք, որտեղ պահանջվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ ՇՈՒՐՋ 15 ԵՐԿՐՆԵՐԻՑ ԿԺԱՄԱՆԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ` ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

22 հուլիսի 2004 - 19:51 AMT  14:28 GMT
Հուլիսի 24-29-ը Ծաղկաձորում տեղի կունենա երկրորդ Համահայկական երիտասարդական համաժողովը:

ՇՎԵԴԻԱՅՈՒՄ ՆԿԱՐԱՀԱՆՎՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՂ ԿԻՆՈՆԿԱՐ

22 հուլիսի 2004 - 19:31 AMT  14:28 GMT
Շվեդացի կինոբեմադրիչներ Պեռ Հոնեվիսթը եւ Սյուզան Քարդալյանը սկսել են նկարահանել «Ես ատում եմ շներին» վերնագրով վավերագրական կինոնկար, որը պատմում Է 1915 թ Հայոց ցեղասպանությունը վերապրած Կարպիս անունով մի հայի կյանքի մասին:

ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ԴԵՌԵՎՍ ՉԻ ՏԵՍՆՈՒՄ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ

22 հուլիսի 2004 - 19:16 AMT  14:28 GMT
Ադրբեջանի ղեկավարի կարծիքով, ԵԱՀԿ ՄԽ առաքելությունից հրաժարվելը կնշանակեր հրաժարվել բանակցություններից:

ՎՐԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՐՑԵՐ

22 հուլիսի 2004 - 19:14 AMT  14:28 GMT
Նախարարները կարծիքներ են փոխանակել տարածաշրջանում առկա երկաթուղիների լիարժեք վերագործարկման հնարավորությունների շուրջ, մասնավորապես անդրադառնալով Կարս-Գյումրի-Թբիլիսի եւ Ռուսաստան-Վրաստան-Հայաստան երկաթգծի աբխազական հատվածի վերաբացմանը:
12
---