Քաղաքականություն. ԷՐԴԱԳՈՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԲԱՐԵԿԱՄԱՆԱԼ ՊՈՒՏԻՆԻ ՀԵՏԹուրքիայի վարչապետը պատրաստվում է Ռուսաստանի նախագահին առաջարկել լինել իր կրտսեր դստեր հարսանիքի հարսնահայրը: 3 սեպտեմբերի 2004 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հետաձգել է սեպտեմբերի 2-ին նախատեսված այցը Թուրքիա: Այս որոշումն Անկարայում ըմբռնումով է ընկալվել: Այս առիթով հեռախոսազրույց է տեղի ունեցել Պուտինի եւ Թուրքիայի նախագահ Ահմեդ Սեզարի միջեւ: Ռուսաստանի ղեկավարը հավաստիացրել է, որ կայցելի Անկարա գալիք շաբաթ: Այցի օրակարգը կմնա նույնը: ![]() |