Քաղաքականություն.

ԱՆԿԱՐԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՊՏԱԿՆ Է ՀԱՍՑՐԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

Բաքուն համաձայնել է թուրքերին վճարել հին պարտքերը:

24 սեպտեմբերի 2004
Վերջապես հաջողվեց կարգավորել Թուրքիայում երեք ադրբեջանական նավերի եւ երկու ինքնաթիռների ձերբակալման շուրջ ծագած վեճը: Ադրբեջանի կառավարությունը համաձայնել է թուրքական կողմին վճարել հին պարտքերը: Այսպիսով, Բաքվի վրա աննախադեպ ճնշում գործադրելով` Անկարան հասավ իր նպատակին` ամենեւին հաշվի չառնելով, թե սկանդալի հետեւանքներն ինչ ազդեցություն կունենան թուրք-ադրբեջանական հարաբերությունների վրա:
 
---