Քաղաքականություն. ՀԱՐՍԻ ՀԱՇՎԻՆ ՓԵՍԱՅԻՆ ԼԱՎՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼՀայկական այս ասացվածքի իմաստը լիովին համապատասխանում է թալիշ անջատողականների պահվածքին, որոնք ձգտում են Ադրբեջանի վստահությունը շահել հակահայկական քարոզարշավի միջոցով: 22 հունվարի 2005 Ստվերում գործող թալիշական «Թալիշպրես» լրատվական գործակալությունն ուրբաթ տարածել էր հայտարարություն, համաձայն որի` Բավքի մի շարք բարձրաստիճան չինովնիկներ հովանավորում են Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ գործող ստվերային առեւտուրը: Աղբյուրի տվյալների համաձայն` հայկական շուկա նավթամթերք է արտահանում տնտեսական զարգացման նախարար ֆարհադ Ալիեւի եւ Արժեթղթերի պետական հանձնախմբի նախագահ Հեյդար Բաբաեւի կողմից վերահսկվող ընկերությունը: Հայաստան թեյի, բուսական յուղի եւ ձկան արտահանման հովանավորն է, իբրեւ թե, Մաքսային հանձնաժողովի պետ Քեմալեդդին Հեյդարովը, իսկ ցորենի արտահանման «տանիքը» նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեխտիեւն է: Աղբյուրը չի նշում փաստեր, որոնք կարելի կլիներ հիմք ընդունել նման եզրակացության հանգելու համար: Հայերի հետ կապեր ունենալը մերկացնելու ճանապարհով ադրբեջանական իշխանավորների վարկաբեկման փաստն ինքնին հատուկ է թալիշ անջատողականների գաղափարախոսությանը: ![]() |