1

ԻՐԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՀԱՄԱԿՈՂՄԱՆԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԻԻՀ ՆԱԽԱԳԱՀԸ

25 հունվարի 2005 - 22:30 AMT  09:40 GMT
«Մենք հանդես ենք գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ կարգավորման օգտին, բայց համոզված ենք, որ այդ հիմնախնդիրն անկարելի է լուծել ուժային մեթոդներով», ընդգծել է Մոհամադ Խաթամին` Իլհամ Ալիեւի հետ կայացած հանդիպման ժամանակ

«ԻՆՉ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ԿԱՆ, ՈՐ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ԽՈՍԻ ԻՐ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ 40 ՏՈԿՈՍԻ ՄԱՍԻՆ», ՀԱՐՑՆՈՒՄ Է «ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ

25 հունվարի 2005 - 20:19 AMT  09:40 GMT
Այս մասին, պատասխանելով «Երկիր» թերթի ընթերցողի այն հարցին, թե ի՞նչ կլինի, եթե այսօր պատերազմ սկսվի, հայտարարել է ՀՅ Դաշնակցության Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ, Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ

25 հունվարի 2005 - 18:54 AMT  09:40 GMT
Նշենք, որ ԵԱՀԿ ՄԽ-ում Ֆրանսիայի ներկայացուցչի պաշտոնում Բերնար Ֆասիեն փոխարինել է պաշտոնաթող եղած Անրի Ժակոլենին

ԱԼԻԵՎ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ՑԱՆԿԱՑԱԾ ԳՆՈՎ ԿՎԵՐԱԴԱՐՁՆԻ ԿՈՐՑՐԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ

25 հունվարի 2005 - 18:25 AMT  09:40 GMT
«Խաղաղ ճանապարհով, թե ոչ խաղաղ` այդ հարցը կախված է բանակցությունների ընթացքից, ինչպես նաեւ այլ գործոններից», հայտարարել է Ադրբեջանի նախագահը

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿՈՂՄՆ ԱՐՀԵՍՏԱԿԱՆՈՐԵՆ ՄԵԿՈՒՍԱՑՎԵԼ Է ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ, ԳՏՆՈՒՄ Է ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ

25 հունվարի 2005 - 17:16 AMT  09:40 GMT
Արկադի Ղուկասյանի խոսքերով` Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների մշտական հանդիպումներն օգտակար են, սակայն դրանք ի վիճակի չեն փոխարինել Ղարաբաղի լիիրավ մասնակցությամբ լիարժեք բանակցային գործընթացը

ՀԱՐՍԻ ՀԱՇՎԻՆ ՓԵՍԱՅԻՆ ԼԱՎՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼ

22 հունվարի 2005 - 04:00 AMT  09:40 GMT
Ստվերում գործող թալիշական «Թալիշպրես» լրատվական գործակալությունն ուրբաթ տարածել էր հայտարարություն, համաձայն որի` Բավքի մի շարք բարձրաստիճան չինովնիկներ հովանավորում են Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ գործող ստվերային առեւտուրը: Աղբյուրի տվյալների համաձայն` հայկական շուկա նավթամթերք է արտահանում տնտեսական զարգացման նախարար ֆարհադ Ալիեւի եւ Արժեթղթերի պետական հանձնախմբի նախագահ Հեյդար Բաբաեւի կողմից վերահսկվող ընկերությունը: Հայաստան թեյի, բուսական յուղի եւ ձկան արտահանման հովանավորն է, իբրեւ թե, Մաքսային հանձնաժողովի պետ Քեմալեդդին Հեյդարովը, իսկ ցորենի արտահանման «տանիքը» նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեխտիեւն է: Աղբյուրը չի նշում փաստեր, որոնք կարելի կլիներ հիմք ընդունել նման եզրակացության հանգելու համար: Հայերի հետ կապեր ունենալը մերկացնելու ճանապարհով ադրբեջանական իշխանավորների վարկաբեկման փաստն ինքնին հատուկ է թալիշ անջատողականների գաղափարախոսությանը:
1
---