Քաղաքականություն.

ԱԹՔԻՆՍՈՆԸ ԽՃՃՎԵԼ Է

Ղարաբաղյան հակամարտության հարցով ԵԽԽՎ զեկուցողը հակասում է ինքն իրեն

29 հունվարի 2005
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանն ավարտեց իր աշխատանքը: Դրա կարեւորագույն արդյունքներից մեկը եղավ Ղարաբաղի վերաբերյալ բանաձեւի ընդունումը: Փաստաթուղթը միանշանակ գնահատական չստացավ ինչեպս Երեւանում եւ Ստեփանակերտում, այնպես էլ` Բաքվում: Կողմերից յուրաքանչյուրը Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ զեկուցող Դեվիդ Աթքինսոնի առաջարկած բանաձեւում գտավ իր համար բացասական մի բան: Բանաձեւի մի քանի ձեւակերպումների խստությունը կարելի է հասկանալ: Առավել դժվար է հասկանալ այն, որ ԵԽԽՎ-ում քվեարկությունից հետո պարոն Աթքինսոնը հայտարարություն արեց, որը հակասում է իր կողմից պատրաստված փաստաթղթին:
 
---