Քաղաքականություն.

ԲԵՆՈՆ ՍԵՎԱՆԸ ՍԱԴԱՄԻՑ ԿԱՇԱՌՔ ՉԻ ՎԵՐՑՐԵԼ

Իրաքում ՄԱԿ-ի առաքելությունը ղեկավարած մեր հայրենակցի գործունեության մեջ լուրջ խախտումներ չեն արձանագրվել:

5 փետրվարի 2005
Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Քոֆի Անանը հանձնարարել է «կարգապահական միջոցներ» ձեռնարկել կիպրոսահայ Բենոն Սեւանի նկատմամբ, ով ղեկավարում էր Իրաքում ՄԱԿ-ի իրականացվող «Նավթը արդյունաբերության փոխարեն» ծրագիրը: Այս մասին որոշումն ընդունվել է ՄԱԿ-ում կաշառակերության հետ կապված հետաքննություն անցկացնող հանձնախմբի հաշվետվության հրապարակումից անմիջապես հետո: Սեւանը մեղադրվում է Սադամ Հուսեյնի վարչակարգից միլիոնավոր դոլարների կաշառք վերցնելու մեջ: Սակայն հանձանաժողովը հերքեց մեղադրանքների մեծ մասը` Սեւանի ղեկավարած ծրագրում բացահայտելով մի քանի աննշան խախտումներ միայն:
 
---