Քաղաքականություն.

ԱՄՆ-ի ՎԱՐՉԱԿԱՐԳԸ ՊՆԴՈՒՄ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ ՈՒՂԻՂ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼԸ

Սպիտակ տունն առաջարկում է հաջորդ տարում Հայաստանին տրամադրել ավելի շատ օգնություն, քան Ադրբեջանին:

9 փետրվարի 2005
ԱՄՆ-ի վարչակարգը կոնգրեսի քննարկմանն է ներկայացրել 2006թ.-ին արտաքին օգնության մասին օրինագիծը: Ամերիկայի հայկական կազմակերպությունները գոհ են այդ փաստաթղթից, քանի որ առաջին հերթին այն նախատեսում է Լեռնային Ղարաբաղին ուղիղ օգնություն, եւ երկրորդ` ի տարբերություն անցյալ տարվա նախագծի, ռազմական նպատակով հավասարաչափ օգնություն է նախատեսում Հայաստանին եւ Ադրբեջանին: Ինչպես հայտնի է, նախկինում Սպիտակ տունը համարում էր, թե պաշտոնական Բաքուն Վաշինգտոնի օգնությանն առավել արժանի է, քանի որ ակտիվորեն մասնակցում է միջազգային հակաահաբեկչական կոալիցիային:
 
---