Քաղաքականություն.

ԵԱՀԿ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ԱԴՐԲԵՋԱԲԻ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԻ ԱԲՍՈՒՐԴՈՒԹՅՈՒՆԸ

Միջազգային փորձագետներն ամրագրում են, որ հայերը վերահսկվող տարածքների վերաբնակեցման պլաններ չունեն:

18 մարտի 2005
Հունվարի 30-ից փետրվարի 7-ը ԼՂՀ պաշտպանության բանակի կողմից վերահսկվող շրջաններ այցելած մոնիտորինգի խումբը պաշտոնապես ներկայացրել է իր հաշվետվությունը ԵԱՀԿ Մշտական խորհրդին: Առաքելությունն իր կարծիքն է հայտնել Ադրբեջանի ներկայացուցիչների այն պնդումների վերաբերյալ, թե իբրեւ այդ շրջաններում զանգվածային բնակեցումներ են տեղի ունենում: Գլխավոր եզրակացությունն ամենալավը բնութագրում է հաշվետվության հետեւյալ մեջբերումը. «Չկան ակնհայտ կազմակերպված բնակեցում, ոչ մի բռնի տեղափոխում, ոչ մի փոխանակում...»: Այսպիսով, ապացուցված է պաշտոնական Բաքվի մեղադրանքների բացարձակ անհիմնավորվածությունը:
 
---