Քաղաքականություն. ԿՈՎԿԱՍ-ՓՈԹԻ ԾՈՎԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱՑՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼՆ ԷՌուսաստանի հետ Հայաստանի երկաթուղային հաղորդակցությունը վերականգնված է, սակայն այն լուծում է խնդրի մի մասը միայն: 4 ապրիլի 2005 Ռուսական Կովկաս նավահանգստից վրացական Փոթի նավահանգիստ են առաքվել Հայաստանի համար առաջին բեռները: Ամենայն հավանականությամբ, 18 վագոն ցորենը Երեւան կհասնի երեքշաբթի: Նավահանգստային ճանապարհը հնարավորություն տվեց վերականգնել 14 տարի առաջ դադարեցված Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ գործող երկաթուղային հաղորդակցությունը: Հիշեցնենք, որ Կովկասի եւ Փոթու միջեւ ճանապարհը շահագործվեց մարտի 25-ին: Առաջին բեռը նախատեսված էր Վրաստանի համար: ![]() |