Քաղաքականություն.

«ԴԱՐԻ ՆԱԽԱԳԻԾՆ» ՈՒՂՂՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ

Կարս-Ախալքալաք երկաթուղու շինարարության իրականացման համար որոշվել է ստեղծել կոնսորցիում:

6 ապրիլի 2005
Բաքվում իր աշխատանքն ավարտեց Կարս-Ախալքալաք երկաթուղու շինարարության հեռանկարների ուսումնասիրությամբ զբաղվող աշխատանքային խմբի հերթական նիստը: Ապրիլի տասին Անկարայում կհանդիպեն Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի տրանսպորտի նախարարները: Սպասվում է, որ կոնկրետ որոշումներ կընդունվեն նախագծի իրականացման ձեւերի վերաբերյալ: Միաժամանակ, լուրջ հիմքեր կան կասկածելու, թե այդ նախագիծը երբեւէ կիրագործվի:
 
---