Քաղաքականություն.

ԼՈՆԴՈՆՈՒՄ ՀԻՄՔ Է ԴՐՎԵԼ ՂԱՐԱԲԱՂԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԱԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ

Ադրբեջանական ԶԼՄ-ի այս տարբերակը կարող է հիմնավորված լինել:

18 ապրիլի 2005
Ավարտվեցին Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների լոնդոնյան բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Դրանց արդյունավետության մասին տեղեկությունները հակասական են: Եթե հավատանք Ադրբեջանի կառավարությանը մոտ կանգնած «525-րդ թերթի» աղբյուրին, ապա Բրիտանիայի մայրաքաղաքում տեղի ունեցած քննարկման առարկան կարգավորման կոնկրետ ձեւաչափն է եղել: Ավելին, թերթը հավաստում է, որ «կողմերը այդ հարցի հստակ պայմանավորվածության շեմին են կանգնած»: Այս տեղեկությունները կարելի էր սենսացիոն համարել, եթե համոզված լինեինք, որ դրանք ստացվել են վստահելի աղբյուրներից: Սակայն ամեն դեպքում զգուշավոր լավատեսության համար որոշակի հիմքեր նկատելի են:
 
---