Քաղաքականություն. ԵՐԵՎԱՆԸ ՓՈՐՁԵԼՈՒ Է ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ ԱՇԽԱԲԱԴԻ ՀԵՏ ԱՌԱՆՑ ՌՈՒՍՆԵՐԻՇուտով կվերականգնվեն գազի տարիֆների եւ նախկինում պահանջված վառելիքի դիմաց պարտքի մարման շուրջ հայ-թուրքմենական անմիջական բանակցությունները: 20 ապրիլի 2005 Օրերս տեղի ունեցավ Թուրքմենստանի նախագահ Սապարմուրադ Նիյազովի հանդիպումն Աշխաբադում Հայաստանի դեսպան Արմեն Գրիգորյանի հետ: Թուրքմենական առաջնորդին դիվանագետը փոխանցեց Ռոբերտ Քոչարյանի եւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի ուղերձները: Գործընկերոջն ուղղված իր նամակում Հայաստանի ղեկավարը հավաստում է պաշտոնական Երեւանի հետաքրքրվածությունը նավթագազային ոլորտում փոխշահավետ համագործակցության զարգացման ուղղությամբ: Ռոբերտ Քոչարյանը Թուրքմենբաշային տեղյակ է պահել այն մասին, որ ինքն այդ թեմայով թուրքմենական կողմի հետ բանակցություն վարելու համար լիազորել է «ԱրմՌոսԳազպրոմ» ընկերության ղեկավարությանը: |